Վարկ մինչ աշխատավարձ (անգլ.՝ payday loan), տերմին, որով անվանում են փոքր կարճաժամկետ հատվածի համար անապահով վարկը՝ թողարկված միկրոկազմակերպությունների կողմից։ Նման վարկերի տրամադրումը կախված է սպառողի նախորդ աշխատավարձերի և նրա զբաղվածության վերաբերյալ տվյալներից։ Վճարային վարկի վերաբերյալ օրենսդրությունը մեծապես տարբերվում է երկրների, ինչպես նաև նրանց մարզերի և տարբեր նահանգների միջև։

Վաշխառությունը կանխելու համար (անհիմն և չափազանց տոկոսադրույքներ), որոշ իրավասություններ սահմանում են տարեկան տոկոսադրույքը, որը ցանկացած վարկատու կարող է գանձել, ներառյալ մինչ աշխատավարձ վարկ տվողներին։ Որոշ իրավասություններ ամբողջովին արգելում են վարկ մինչ աշխատավարձը, իսկ որոշներն էլ ունեն շատ քիչ սահմանափակումներ։

Վարկերը մինչ աշխատավարձը կապված են այն չվերադարձնելու ավելի մեծ հավանականության հետ[1][2][3][4]։

Վարկավորման գործընթաց խմբագրել

Վարկավորման հիմնական գործընթացը ներառում է վարկատուի կողմից կարճաժամկետ անապահով վարկի տրամադրումը, որը պետք է մարվի հաջորդ վճարման օրը վարկառուին։ Որպես կանոն, անհրաժեշտ է որոշ ստուգումներ զբաղվածության կամ եկամտի վերաբերյալ (վճարման կտրոնների և բանկային քաղվածքների տեսքով), բայց որոշ կազմակերպություններ, որոնք տրամադրում են վարկ մինչ աշխատավարձը, չեն ստուգում եկամուտը կամ վարկունակությունը[5]։

Ավանդական մանրածախ մոդելում վարկառուներն այցելում են վարկ մինչ աշխատավարձը տրամադրող կազմակերպություն, և ստանում ոչ մեծ կանխիկ վարկ՝ ամբողջությամբ վճարելու պարտավորությամբ, երբ վարկառուները ստանում են իրենց հաջորդ աշխատավարձը։ Վարկառուն վարկատուին տալիս է հետաձգված կտրոն՝ ընդհանուր վարկի գումարի, գումարած տոկոսների համար։ Ակնկալվում է, որ վարկառուն հաստատություն կվերադառնա մինչև մարման ժամկետը՝ անձամբ վարկը մարելու համար։ Եթե վարկառուն անձամբ չի մարում վարկը, վարկատուն կարող է հետ գնել կտրոնը։ Եթե հաշվին չկան բավարար միջոցներ կտրոնը մարելու համար, վարկառուն կարող է բախվել իր բանկի կողմից չեկը չվճարելու պատճառով առաջացած վճար վճարելու անհրաժեշտության՝ բացի վարկի ծախսերից, իսկ վարկը կարող է առաջացնել լրացուցիչ տոկոսներ կամ բարձրացված տոկոսադրույքներ (կամ երկուսն էլ) որպես չվճարելու արդյունք։

Աշխարհի երկրներով խմբագրել

ԱՄՆ խմբագրել

ԱՄՆ-ում նահանգների մեծ մասում նման վարկերի տոկոսադրույքները սահմանափակվում են փոքր վարկերի միատեսակ օրենքներով (USLL): Նորման սահմանվում է տարեկան 36-40% տոկոսադրույք[6][7]։

Վարկեր մինչ աշխատավարձը օրինական են 2014 թվականի դրությամբ 27 նահանգներում, ևս 9 նահանգներում թույլատրվում են սահմանափակ կարճաժամկետ վարկեր։ Մնացած 14 նահանգներն ու Կոլումբիայի շրջանը արգելում են[8]։ Տարեկան տոկոսադրույքը (APR) նույնպես սահմանափակված է որոշ իրավասություններում՝ չափազանց բարձր տոկոսադրույքներով վաշխառությունը կանխելու համար[9]։ Որոշ նահանգներ ունեն օրենքներ, որոնք սահմանափակում են միանգամից վարկառուի կողմից մի քանի վարկեր ստանալու հնարավորությունը[9]։

Ինչ վերաբերում է դաշնային օրենսդրությանը, «Սպառողների պաշտպանության մասին» օրենքը «Ֆինանսական սպառողների պաշտպանության բյուրո» -ին (CFPB) հատուկ լիազորություններ է տալիս կարգավորել բոլոր պարտատերերի գործունեությունը[10]։

Այլընտրանքներ խմբագրել

Նման վարկեր օգտագործողների մեծ մասը կարճ ժամանակով փող վերցնելու այլ հնարավորություններ էլ ունի[11]։ Օրինակ, դուք կարող եք ամբողջությամբ անվճար գումար վերցնել՝ կրեդիտ քարտով վճարելով ձեր ծախսերը և պահպանելով արտոնյալ ժամանակահատվածի պայմանները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Megan McArdle,The Atlantic, 18 November 2009, On Poverty, Interest Rates, and Payday Loans
  2. Paige Skiba and Jeremy Tobacman, 10 December 2007, : The Profitability of Payday Loans.
  3. Skiba, Paige Marta (2019 թ․ օգոստոսի 1). «Do Payday Loans Cause Bankruptcy?». The Journal of Law and Economics. 62 (3): 485–519. doi:10.1086/706201. ISSN 0022-2186.
  4. Gathergood, John (2019 թ․ փետրվարի 1). «How Do Payday Loans Affect Borrowers? Evidence from the U.K. Market». The Review of Financial Studies (անգլերեն). 32 (2): 496–523. doi:10.1093/rfs/hhy090. ISSN 0893-9454.
  5. Bachelor, Lisa (2008 թ․ մայիսի 29). «You can settle the loan on payday – but the APR could be more than 2,000 per cent». The Guardian. London.
  6. «Loan Sharks, Interest-Rate Caps, and Deregulation». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  7. «The Passage of the Uniform Small Loan Law» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  8. «State Payday Loan Regulation and Usage Rates». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  9. 9,0 9,1 «The Passage of the Uniform Small Loan Law» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  10. «What are my rights under the Military Lending Act?». consumerfinance.gov. Consumer Financial Protection Bureau. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  11. "Ways to get quick cash besides a payday loan" Արխիվացված 2021-06-03 Wayback Machine, The Columbus Dispatch, November 23, 2014