Վարդ Արսլան
Վարդ Երվանդի Արսլան (իտալ.՝ Arslan Edoardo հոկտեմբերի 3, 1899[1][2][3][…], Պադովա, Վենետո, Իտալիա[4][5] - հուլիսի 10, 1968[1][2][4][…], Միլան, Իտալիա[4][5]), իտալացի արվեստաբան, պատմաբան, գրականագետ, բժիշկ, ծագումով հայ։
Վարդ Արսլան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Պադովա, Վենետո, Իտալիա[4][5] |
Մահացել է | հուլիսի 10, 1968[1][2][4][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Իտալիա[4][5] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Պադովայի համալսարան[4] |
Մասնագիտություն | արվեստագետ, պատմաբան, գրականագետ, բժիշկ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Civic Museum of Bozen?[4], Կալյարի համալսարան[4] և Պավիայի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Yerwant Arslan?[4] |
Անդամություն | Լինչեի ազգային ակադեմիա |
Երեխաներ | Ermanno Arslan? |
Երվանդ Արսլանի որդին։
Կենսագրություն խմբագրել
Սովորել է Պադուայի համալսարանում։ Արվեստի պատմություն է դասավանդել Բոլոնիայի և Պադուայի համալսարաններում։ Եղել է Բոլցանոյի թանգարանի տնօրեն, Կալյարիի (1939-1942 թվականներին) և Պավիայի (1942 թվականից) համալսարանների միջնադարյան և արդի արվեստների պատմության ամբիոնի վարիչ։ Արսլանի աշխատությունները վերաբերում են նկարիչներ Բասսանոյին, Ս․ Ռիչչիին, Ֆ․ Գուարդիին, VI դար-XI դարերի արվեստի պատմությանը, Պավիայի «Չերտոզա» թանգարանի քանդակների ուսումնասիրությանը։ 1954 թվականին Վարդ Արսլանը հրապարակված «ճարտարապետությունը 568-ից 1000-ը» աշխատությունում, օգտվելով պատմական աղբյուրներից, ապացուցել է Կոստանդնուպոլիսի կայսերական պալատի Նեա եկեղեցու (IX դարի) երբեմնի գոյությունը, ցույց է տվել նրա և բյուզանդական գմբեթավոր քառաբսիդ–քառամույթ եկեղեցիների տիպաբանական կապը Բագարանի (VII դարի) կաթողիկեի հետ։ Արսլանը հաստատել է, որ վերջինս, որպես նախատիպ, Բյուզանդիայի միջոցով (Աթոսի «Մեծ Լավրա») փոխանցվել է Եվրոպայի մի շարք երկրներ։
Երկեր խմբագրել
- L’architettura romanica Veronex, Ve-rona, 1939, J․ Bassano, 2 ed․, Milano, 1960․
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 I professori dell'Università di Pavia (1859-1961) (իտալ.)
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 170.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդ Արսլան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 114)։ |