Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)

Վարդենիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում է Մուշ քաղաքից 35 կմ հարավ-արևելք՝ Մեղրագետի աջ կողմում։

Գյուղ
Վարդենիս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներՎարդենի, Վարդենիկ, Վարդինիս, Վարդինոս, Վարդնոց, Վարթենիս, Վարտանիս, Վարտենիս
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Վարդենիս (Մշո գավառ) (Աշխարհ)##
Վարդենիս (Մշո գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Վարդենիսում է եղել զորավար Անդրանիկը։ Բնակիչները քաջ էին։ 1915 թվականի հունիսին Մարտիրոսի ու Հասրաթի ղեկավարությամբ անհավասար կռիվ են մղել թուրքերի դեմ։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 300 տուն՝ 2000 հայ և քուրդ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, հացահատիկի մշակություն, անասնապահությունն էր։ Հայերը զբաղվում էին նաև արհեստներով և առևտրով։

Կրթություն խմբագրել

Վարդենիսում գործում էր դպրոց, որն 1870 թվականին բացվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։ XX դարի սկզբներին սովորում էր 75 աշակերտ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 781-782

Աղբյուրներ խմբագրել