Վարդենիկ

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիկ (այլ կիրառումներ)

Վարդենիկ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է Վարդենիկ գետի ափին։ Տարածքի մեծությամբ համարվում է առաջինը հանրապետությունում[2][3]։

Գյուղական համայնք
Վարդենիկ
Վարդենիկ համայնքի մուտքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքՎարդենիկ
Համայնքի ղեկավարՀովհաննես Հովեյան
Հիմնադրված է1828 թ.
Այլ անվանումներՆերքին Գեղաձոր, Ներքին Գյոզալդարա
Մակերես33,3 կմ²
ԲԾՄ1994±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն9880[1] մարդ (2011 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374(2625)
Փոստային ինդեքս1418
Փոստային դասիչ1418
Պաշտոնական կայքvardenik.com
Վարդենիկ (Հայաստան)##
Վարդենիկ (Հայաստան)
Վարդենիկ (Գեղարքունիքի մարզ)##
Վարդենիկ (Գեղարքունիքի մարզ)

Պատմություն խմբագրել

Նախկինում գյուղի տարածքում հին բնակավայր է եղել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության, գյուղը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից։ Գյուղը հիմնահատակ ավերվել է Շահ Աբասի կողմից,հետագայում նաև Լենկ Թեմուրի արշավանքների պատճառով զգալի չափով վնասներ է կրել, իսկ 1770 թվականից անմարդաբնակ դարձել։ Այստեղ պահպանվել են 9-րդ դ. Սուրբ Աստվածածին եկեղեցին, «Իշխանավանք» սրբատեղին (13-րդ դ.) և 13-17-րդ դդ. գերեզմանոցը բազմաթիվ խաչքարերով։ 3 կմ դեպի հարավ 800 մ երկարությամբ «Ավերակներ» հսկայակերտ (կիկլոպյան) ամրոցն է, որի պատերի հաստությունը մոտ 3 մ է։ Ամրոցից քիչ ներքև, գետի աջ ափին կան ժայռապատկերներ, հայտնաբերված Ս.Գ. Բարխուդարյանի կողմից, 1935 թ.:

Ներկայիս գյուղը հիմնադրվել է 1828 թ., Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը գաղթել է Ալաշկերտից և Մուշից են։ Սկզբնական շրջանում օտարների կողմից գյուղն անվանվել է Գյոզալդարա (Գեղեցկաձոր)։ 1863 թ. գյուղում բացվել է պետական ծխական դպրոց։ 1946 թ. դեկտեմբերի 7-ին գյուղը վերանվանվել է Վարդենիկ։ Գյուղի տարածքում կան 7 գերեզմանոց։ Ներկայումս գյուղում գործում է 2 հիմնական դպրոց և 1 կրթահամալիր։

Բնակչություն խմբագրել

Վարդենիկի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի Բնակչություն
1831 560 մարդ [4]
1897 3016 մարդ [4]
1926 4693 մարդ [4]
1939 5198 մարդ [4]
1959 5236 մարդ [4]
1970 8126 մարդ [4]
1979 8296 մարդ [4]
1989 7956 մարդ [4]
2001 8798 մարդ [4]
2011 9880 մարդ [5]


Աշխարհագրություն խմբագրել

Վարդենիկ գյուղը գտնվում է Սևանա լճի հարավային մասում, ծովի մակարդակից 1920-2050 մ բարձրությամբ։ Գյուղի տարածքը բնութագրվում է զով ամառով և ցուրտ ձմեռով։ Ամենացածր ջերմաստիճանը դիտվել է հունվար ամսին՝ -30 աստիճան, իսկ ամենաբարձրը հուլիս, օգոստոս ամիսներին՝ +33 աստիճան։ Գյուղի միջով հոսում է Վարդենիկ գետը, որը թափվում է Սևանա լիճ։ Համայնքը մարզկենտրոնից հեռու է 40 կմ, իսկ մայրաքաղաքից՝ 143 կմ։ Գյուղացիների հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • http://gegharkunik.mtad.am/about-communities/346/
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 46, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ խմբագրել