Վարդապետի լռությունը (ֆիլմ)
Վարդապետի լռությունը, հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի՝ Կոմիտասի մասին պատմող կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 2014-2015 թվականներին։ Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս է, ով Կոմիտաս վարդապետի մասին գիրք է գրում։
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | դեկտեմբերի 25, 2015 և 2016 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Վիգեն Չալդրանյան |
Պրոդյուսեր | Վիգեն Չալդրանյան, Գևորգ Գևորգյան և Կարեն Ղազարյան |
Սցենարի հեղինակ | Վիգեն Չալդրանյան |
Դերակատարներ | Վաչե Շարաֆյան և Վարդան Մկրտչյան |
Երաժշտություն | Վաչե Շարաֆյան |
Կինոընկերություն | Հայաստանի ազգային կինոկենտրոն և Շարմ Հոլդինգ |
Տևողություն | 120 րոպե |
Բյուջե | 85 000 000 ֏ |
Ստեղծման պատմություն խմբագրել
2014 թվականի աշնանը Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ սկսեց Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» խաղարկային լիամետրաժ ֆիլմի նկարահանումները[1]։ Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում (Արզնի, Երևան) և արտերկրում (Ֆրանսիա, Չինաստան), ավարտվել են 2015 թվականի ամռանը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանում։ Ֆիլմը նվիրված է Կոմիտասի հիշատակին[2]։
Սյուժե խմբագրել
Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը ներկայացնում է ոչ թե Կոմիտասին, այլ նրա «Մեծ Լռությունը»[3]։ Ֆիլմի հերոսը ժամանակակից գրող, համալսարանի դասախոս Էդգար Նովենցն է, ով մտասևեռված է Կոմիտաս վարդապետի մասին ֆիլմ ստեղծելու գաղափարի վրա։ Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով[4]։ Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը[1]։
Երաժշտություն խմբագրել
Ֆիլմի երաժշտության հեղինակը Վաչե Շարաֆյանն է։ Ֆիլմում հնչում է Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի երաժշտությունը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «ru». www.sharmholding.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Վարդապետի լռությունը». Չալդրանյանի նոր ֆիլմը նվիրված Կոմիտասին, Վերցված է 2018-08-19-ին
- ↑ ««Վարդապետի լռությունը». նոր ֆիլմ՝ նվիրված Կոմիտաս վարդապետի հիշատակին». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ ««Վարդապետի լռությունը» ֆիլմը կներկայացնի Կոմիտասի կյանքի մանրամասները - Հանրային հեռուստաընկերություն». 2018 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.