Վարդան Վարդազարյան

հայ բանաստեղծ, լրագրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Ազիզի Վարդազարյան (1951, Նոր Կյանք, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, լրագրող։

Վարդան Վարդազարյան
Ծնվել է1951
ԾննդավայրՆոր Կյանք, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Վարդան Վարդազարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1951 թվականին Արարատի մարզի Նոր կյանք գյուղում։ 1975 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է դպրոցներում և զբաղվել լրագրությամբ։ 1985-1992 թվականներին աշխատել է Բաղրամյանի շրջանային «Երասխ» թերթում որպես ռադիոխմբագիր, նամակների բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար և խմբագրի տեղակալ։ Այնուհետև աշխատել է շրջժողկրթբաժնում որպես հայոց լեզվի և գրականության տեսուչ։ Աշխատակցել է Արմավիր մարզային «Արմավիր» թերթին։ 2001-2003 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի 159-րդ կրթահամալիրում։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարանում[1]։

Երկեր խմբագրել

  • Վիրավոր ժամանակ (բանաստեղծություններ), Ե., Դարակ, 2016, 164 էջ։ Խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Աշոտ Գաբրիելյան։
  • Ժամանակի քաղց (բանաստեղծություններ), Ե., Դարակ, 2019, 212 էջ։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վարդան Վարդազարյան, Վիրավոր ժամանակ, Ե., Դարակ, 2016։