Վարդան Պետրոսյան (ֆուտբոլիստ)

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ

Վարդան Արթուրի Պետրոսյան (ապրիլի 19, 1988(1988-04-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։ «Ալաշկերտ» ակումբի կազմում հանդես է գալիս Առաջին լիգայում։

Վարդան Պետրոսյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1988(1988-04-19) (36 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Ալաշկերտ-2
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Հայաստան Փյունիկ 34 (5)
2007-2008  Հայաստան Փյունիկ-2 7 (3)
2009 Հայաստան Արարատ (Երևան) 7 (0)
2009-2010 Հայաստան Իմպուլս 21 (4)
2010  Հայաստան Իմպուլս-2 1 (1)
2012 Հայաստան Կինգ Դելյուքս ? (7)
2012— Հայաստան Ալաշկերտ 8 (2)
2015— Հայաստան Ալաշկերտ-2 0 (0)
Ազգային հավաքական
2007-2008 Հայաստան Հայաստան (երիտ․) 5 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2 հունվարի, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 1 մարտի, 2010

Ակումբային կարիերա խմբագրել

Վարդան Պետրոսյանը «Փյունիկի» սան է։ 2007 թվականին խաղացել է հիմնական կազմում՝ երկրորդ թիմի կազմում պարբերաբար խաղալով Առաջին լիգայում։ «Կապույտների» կազմում անցկացրած 2 մրցաշրջանի ընթացքում, մասնակցել է 34 խաղի՝ 17 հանդիպում յուրաքանչյուր մրցաշրջանում։ 2008 թվականի մրցաշրջանի սկզբում եղել է հիմնական կազմի խաղացող, բայց հետագայում կորցրել է իր տեղը և առաջնության խաղերին միայն դուրս է եկել փոխարինման։ Մրցաշրջանի ավարտից հետո Պետրոսյանը հեռացել է ակումբից[1]։

Որոշ ժամանակ խաղալով «Արարատի» կազմում՝ Պետրոսյանը 2009 թվականի տեղափոխվել է վերակազմավորված «Իմպուլս» ակումբ։ Նույնիսկ մի ամբողջ մրցաշրջան չխաղալով ակումբում՝ հեռացել է թիմից։ Դրա պատճառը եղելէ հակառակորդի հետ խաղում թիմին օգնելու ունակությունների բացակայությունում։

2011 թվականի մրցաշրջանի ավարտին Հայաստանում հիմնադրվել է երկու ակումբ՝ «Ալաշկերտը» և «Կինգ Դելյուքսը»։ Պետրոսյանը պայմանագիր է կնքել Աբովյան քաղաքի ակումբի հետ։ Առաջնությունն սկսվել է հաջողությամբ, և թիմը հավակնել է զբաղեցնել 1-ին հորիզոնականը ու անցնել ավելի բարձր դիվիզիոն։ Թիմը որոշ ժամանակ պահպանել է առաջին հորիզոնականը և ունեցել փոքր առավելություն։ Սակայն մի քանի խաղից հետո նրան հասել են մրցակիցները, որոնցից գլխավորը եղել է «Ալաշկերտը»։ 17-րդ տուրում կայացել է որոշիչ հանդիպում մրցաշարային աղուսյակում առաջատարի տեղի համար, որտեղ «Կինգ Դելյուքսը» պարտություն է կրել։ 18-րդ տուրում թիմը ոչ-ոքի է խաղացել առաջնության վերջին տեղն զբաղեցրած թիմի հետ, իսկ մի քանի օր հետո ակումբի ղեկավարությունը հայտարարել է առաջնությունից ակումբի դուրս գալու և կազմալուծման մասին։ Պետրոսյանը պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ, որը դարձել է ավելի բարձր դիվիզիոն անցնելու միակ թեկնածուն։

Ձեռքբերումներ խմբագրել

  •   «Փյունիկ»
    • Հայաստանի չեմպիոն – 2007, 2008
    • Հայաստանի սուպերգավաթի դափնեկիր – 2007, 2008

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել