Վարդան Մուսախանյան

հայ իրավաբան

Վարդան Արամի Մուսախանյան (հունիսի 18, 1919, Երևան, Երևանի նահանգ, Հայաստանի առաջին հանրապետություն - սեպտեմբերի 29, 2001, Երևան, Հայաստան), հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան։

Վարդան Արամի Մուսախանյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1919(1919-06-18)
ԾննդավայրԵրևան, Երևանի նահանգ, Հայաստանի առաջին հանրապետություն
Մահացել էսեպտեմբերի 29, 2001(2001-09-29) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունիրավաբան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վարդան Մուսախանյանը ծնվել է 1919 թվականի հունիսի 18-ին Երևան քաղաքում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1939 թվականին մեկնել է խորհրդային բանակ։ 1941- 1942 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին և ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է։ 1942 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, որն ավարտել է 1946 թվականին։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

Որպես ժողովրդական քննիչ երկու տարի աշխատել է Երևանում։ 1948 թվականին ընդունվել է ասպիրանտուրա պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնում։ 1956 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Հայկական ՍՍՀ իշխանության տեղական մարմինները» թեմայով։

Վարդան Մուսախանյանը մանկավարժական աշխատանքի է անցել համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, նախ՝ որպես դասախոս, ապա՝ մասնաճյուղի տնօրեն։ Մասնաճյուղը համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնին միանալուց հետո Վարդան Մուսախանյանը գիտամանկավարժական աշխատանքը շարունակում է մայր բուհում։

Սկսած 1949 թվականից նա իրավաբանական ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ էր, կարդում էր ինքնուրույն դասընթացներ՝ «Պետության և իրավունքի տեսություն», «Պետության և տեսության իրավունքի պրոբլեմները»։

1979 թվականից ղեկավարել է խորհրդային իրավունքի նորաստեղծ միջբուհական ամբիոնի աշխատանքները։ Ամբիոնն այդ տարիներին ձեռնամուխ էր եղել իր առջև դրած խնդիրների՝ «Սովետական իրավունք» դասընթացը կարդացող դասախոսների աշխատանքների կոորդինացման, մեթոդական ցուցանիշների մշտական իրագործմանը։

Վարդան Մուսախանյանը 1954-1956 թվականներին վարել է երեկոյան և հեռակա ուսուցման գծով համալսարանի պրոռեկտորի պաշտոնը, իսկ 1970-1974 թվականներին եղել է իրավաբանական ֆակուլտետի դեկանը։ Բազմիցս եղել է իրավաբանական  ֆակուլտետի սկզբնական կուսակցական  կազմակերպության բյուրոյի  անդամ, ընտրվել է  բյուրոյի քարտուղար, ՀԿԿ  Երևանի  Սպանդարյանի շրջկոմի  պլենումի և  բյուրոյի անդամ, ՀԿԿ  Երևանի  քաղաքային կոմիտեի պլենումի  անդամ, ՀԿԿ  XXIII   համագումարի  պատգամավոր։ 1963–64 թթ. եղել է ԵՊՀ -ի կուսակցական կոմիտեի առաջին քարտուղարը։

Գործունեությունը Երևանի պետական համալսարանում խմբագրել

  • 1954 թվականի հունվարի 15-ից նշանակվել է իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնի վարիչ ։
  • 1955 թվականի հուլիսի 11-ից կես դրույքով նշանակվել է հեռակա բաժնի պրոռեկտոր։
  • 1956 թվականի հուլիսի 1-ից նշանակվել է Երևանի Վ․ Մ․ Մոլոտովի անվան պետական համալսարանի հեռակա իրավատնտեսագիտական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար։
  • 1956 թվականի սեպտեմբերի 1-ի կես դրույքից անցել է լրիվ դույքից։
  • 1959 թվականի դեկտեմբերի 19-իվ նշանակվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պետության և իրավունքի պատմության ու տեսության ամբիոնի դոցենտի պաշտոնում։
  • 1971 թվականի ապրիլի 12-ից մինչև ընտրությունների անցկացումը նշանակվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար։
  • 1971 թվականի դեկտեմբերի 16-ի նիստում տեղի ունեցած դեկանի ընտրության արդյունքների հիման վրա 1971 թվականի դեկտեմբերի 17-ից Վարդան Մուսախանյանը նշանակվել է իրավաբանական ֆակուլտետի դեկան։
  • 1974 թվականի դեկտեմբերի 28-ից ազատվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի պարտականությունների կատարումից՝ ժամկետը լրանալու կապակցությամբ։
  • 1979 թվականի ապրիլի 25-ի նիստում անցկացված մրցույթի արդյունքների հիման վրա Վարդան Մուսախանյանը 1979 թվականի ապրիլի 26-ից հաստատվել է նույն ֆակուլտետի սովետական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնում։
  • 1984 թվականի հոկտեմբերի 24-ից ազատվել է սովետական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից։
  • 1984 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում անցկացված մրցույթի արդյունքների հիման վրա Վարդան Մուսախանյանը 1984 թվականի հոկտեմբերի 24-ից հաստատվել է իրավաբանական ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտի պաշտոնում։
  • 1998 թվականի հունվարի 3-ից ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի։

Աշխատություններ խմբագրել

Վարդան Մուսախանյանի գրչին են պատկանում մոտ 20 գիտական աշխատանքներ, այդ թվում ուսումնական ձեռնարկներ, հոդվածներ։ Հայկական սովետական հանրագիտարանում տպագրվել են նրա շուրջ երկու տասնյակ հոդվածները՝ նվիրված պետության և իրավունքի հարցերին։ Հանրապետությունում համընդհանուր ճանաչում ունեն Մուսախանյանի «Սոցիալիստական պետության ձևերը», «Իրավունքը, իրավագիտակցությունը և բարոյականությունը սոցիալիստական հասարակարգում»[1], «Սովետական իրավունքի էությունը», «Համաժողովրդական պետության ամրապնդումը ՍՍՀՄ 1977 թ․ Սահմանադրությամբ» և մյուս գրքերը[2]։

  • «Իրավունքը, իրավագիտակցությունը և բարոյականությունը սոցիալիստական հասարակարգում» (1964)[1]
  • «ՀՍՍՀ իշխանության տեղական օրգանները 1920-1937 թվականներին» (1969)[3]
  • «Համաժողովրդական պետությունը և նրա սահմանադրական վավերացումը» (1980)[4]
  • «Սեմինար պարապմունքների պլան պետության և իրավունքի տեսություն առարկայից» (1984)[5]
  • «Սոցիալիստական իրավունքի հասկացողությունն ու հիմնական սկզբունքները ։ Ուսումնական ձեռնարկ» (1962)[6]
  • «Սոցիալիստական պետության ձևերը ։ Դասախոսություն» (1979)[7]
  • «Սոցիալիստական պետության պետական ձևերը ։ Դասախոս. իրավաբան. ֆակ-ի ուսանող. համար» (1957)[8]
  • «Սոցիալիստական պետություն ։ (Ծագումը, էությունը, զարգացման փուլերը, ձևերը, ֆունկցիաները, մեխանիզմը)» (1986)[9]

Պարգևներ խմբագրել

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով Վարդան  Մուսախանյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի  II աստիճանի շքանշանով» ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով Վարդան  Մուսախանյանը պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով ։ Վարդան Մուսախանյանը առաջիններից էր, որ արժանացավ հանրապետության վաստակավոր իրավաբանի կոչմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մուսախանյան, Վարդան Արամի (1964). Իրավունքը, իրավագիտակցությունը և բարոյականությունը սոցիալիստական հասարակարգում. Երևան: Միտք.
  2. Ղարախանյան, Գեղամ (հունվարի, 2001 թ․). «Վաստակավոր իրավաբանը». «Օրենք և իրականություն».
  3. Մուսախանյան, Վարդան Արամի (1969). Օսիպյան, Սուրեն Արտաշեսի (ed.). ՀՍՍՀ իշխանության տեղական օրգանները 1920-1937 թվականներին. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ.
  4. Մուսախանյան, Վարդան Արամի (1980). Գուլքանյան, Ռ (ed.). Համաժողովրդական պետությունը և նրա սահմանադրական վավերացումը. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ.
  5. Մուսախանյան, Վարդան Արամի; Երևանի պետական համալսարան, eds. (1984). Սեմինար պարապմունքների պլան պետության և իրավունքի տեսություն առարկայից. Երևան: Ա. հ.
  6. Մուսախանյան, Վարդան Արամի (1962). Սոցիալիստական իրավունքի հասկացողությունն ու հիմնական սկզբունքները։ ՈՒսումնական ձեռնարկ. Կոմունիստական ինտերնացիոնալիզմի հարցեր. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ.
  7. Մուսախանյան, Վարդան Արամի (1979). Սոցիալիստական պետության ձևերը։ Դասախոսություն. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն.
  8. Մուսախանյան, Վարդան Արամի (1957). Սոցիալիստական պետության պետական ձևերը։ Դասախոս. իրավաբան. ֆակ-ի ուսանող. համար. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ.
  9. Մուսախանյան, Վարդան Արամի (1986). Սոցիալիստական պետություն։ Ծագումը, էությունը, զարգացման փուլերը, ձևերը, ֆունկցիաները, մեխանիզմը. Երևան: ԵՊՀ հրատ.