Վարդան Մկրտչյան (պատգամավոր)

հայ քաղաքական գործիչ

Վարդան Առաքելի Մկրտչյան (հոկտեմբերի 3, 1954(1954-10-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Վարդան Մկրտչյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1954(1954-10-03) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրTsNIIMash?
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Վարդան Մկրտչյանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում։ 1976 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ստացել է ճարտարագետ-էլեկտրամեխանիկի որակավորումը։ 1971-1980 թվականներին «Հայէլեկտրամեքենա» գործարանում աշխատել է բանվոր, տեղամասի պետ, իսկ 1980-1986 թվականներին Համամիութենական տեխնիկական մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում` ավագ գիտաշխատող։ 1986-1989 թվականներիին «Արաքս» գործարանում աշխատել է արտադրության պետ։ 1989-1999 թվականներին եղել է «Հայէլեկտրամեքենա» գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1999 թվականին եղել է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի փոխնախարար։ 1999-2003 թվականներիին` Ազգային ժողովի պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ Աշխատել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Միասնություն» խմբակցության քարտուղար, ապա անդամ։ Աշխատել է ՀԺԿ վարչության քարտուղար[1]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.