Վարդան Մկրտիչյան
Վարդան Մկրտիչյան, հայ դերասան, ռեժիսոր։
Կենսագրություն և ստեղծագործական կյանք խմբագրել
Ծնվել է 1960 թվականի հունիսի 19-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Ուսումը ստացել է Ե. Տեմիրճյանի և Հովակիմյան-Մանուկյան վարժարաններում, նաև երկու տարի սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1983 թվականից սկսել է աշխատել թատրոնում։ Հինգ տարի շարունակ խաղացել է Վ. Ատրունու «Հայկական շրջիկ թատերախմբում», որտեղ կատարել տարբեր դերեր[1]։
1988-1992 թվականներին մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն է ունեցել Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, Երևանում աշխատել է Հ. Մալյանի կինոդերասանի, Լուսաշխի տան «Հավլաբար» թատրոնների հետ։
Երբ վերադարձել է Բեյրութ, աշխատել է լիբանանահայ թատերախմբում` կատարելով մի շարք դերեր։ Ներկայացումներ է բեմադրել «Շիրվանզադե» թատերախմբում, իսկ 2001 թվականից տարբեր դերեր է կատարել «Վահրամ Փափազյան» թատերախմբում[2]։
Մկրտիչյանը հիմնել է «Բեմ 2000» թատերախումբը։ Բեմադրել է մի քանի պիեսներ, որոնցից են «Թատրոն, թատրոն խաղանք», Շ. Շահնուրի «Նահանջ առանց երգի» և այլ ստեղծագործություններ։ «Նահանջ առանց երգի» ստեղծագործության բեմադրությամբ 2007 թվականին մասնակցել է «Հայ-Ֆեստ» երևանյան փառատոնին։
Դերասան խմբագրել
- «Գահը»` Հեղափոխական
- «Մոխրիկ»` Իշխան
- «Ծառը»` Քերոբ
- «Փայտոջիլների պահարանը»` Հակոբ
- «Անավարտ սկիզբ»` Եփրեմ
- «Կասկածը կնոջ մտքին մեջ»` Քամիյ
- «Մենության վերջին կանգառը»-«Տրամվայ «Ցանկություն»` Սթենլի Քովալսքի
- «Ֆիլումենա Մարտուրանո»` Դոմենիկա Սորիանո
- «Շողոքորթն»` Բարթեմ
Ռեժիսոր խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Գիրք 5, Երևան, 2010
- ↑ «Վահրամ Փափազեան» Թատերախումբը Լիբանանի Մէջ Կը Ներկայացնէ «Քաղաքավարութեան Վնասները»(չաշխատող հղում)
- ↑ «Բեմ 2000» Թատերախումբը Ներկայացուց «100 Տարի Ետք` Կամուրջին Տակ» Տխուր Կատակերգութիւնը
- ↑ ՀԲԸՄ-ՀԵԸ «ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶԵԱՆ » ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՆՈՐ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ ՄԸ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԷ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԹԱՏԵՐԱՍԷՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ(չաշխատող հղում)