Վարդան Գրիգորյան (արձակագիր)

հայ արձակագիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Վահանի Գրիգորյան (սեպտեմբերի 5, 1950(1950-09-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 26, 1989(1989-03-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։

Վարդան Գրիգորյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1950(1950-09-05)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 26, 1989(1989-03-26) (38 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱշխատավայրՀայկական սովետական հանրագիտարան
Վարդան Գրիգորյան Վիքիդարանում

ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վահան Գրիգորյանի որդին, գրող թարգմանիչ Վահագն Գրիգորյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1987 թվականին Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան ինստիտուտի գրականության բարձրագույն դասընթացները։ 1971-1989 թվականներին աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում։

Գրիգորյանի հետաքրքրությունների հիմնական թեման պատմական անցյալն է՝

  • «Հավերժական վերադարձ», 1981, ՀԼԿԵՄ կենտկոմի ամենամյա մրցանակ՝ 1982
  • «Դար կորստյան», 1985, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1985
  • «Մանյա այրք», 1988, ՀԳՄ Դերենիկ Դեմիճյանի անվան մրցանակ, 1989[1]

Գրականություն խմբագրել

  • Ափինյան Ա., Կարմիր լիալուսին. Վարդան Գրիգորյանի պատմավեպը, Ե., 1997։
  • Գալստյան Լ., Վարդան Գրիգորյանի պատմավիպասանությունը, Ե., 2003։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.