Վարդան Արամյան

հայ տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Սարիբեկի Արամյան (դեկտեմբերի 4, 1975(1975-12-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար։

Վարդան Արամյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ֆինանսների նախարար
 սեպտեմբեր 20, 2016
Նախորդող Գագիկ Խաչատրյան
Հաջորդող Ատոմ Ջանջուղազյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
սեպտեմբեր 5, 2013 - -
Նախորդող Միքայել Մինասյան
 
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր դեկտեմբերի 4, 1975(1975-12-04) (48 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ Անանիա Շիրակացու մեդալ
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Կրթություն խմբագրել

  • 1992-1997 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի համաշխարհային էկոնոմիկայի բաժինը՝ տնտեսագետի որակավորմամբ։
  • 2004 թ. - սովորել և ավարտել է Թաֆթս համալսարանի (ԱՄՆ) Ֆլեթչերի դպրոցի տնտեսագիտության հատուկ ինտենսիվ ուսուցման դասընթացը։
  • 2005 թվականից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հայցորդ։ Մի շարք հոդվածների հեղինակ։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1997-1998 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես հետևակի մարտական մեքենայի հրամանատար։
  • 1999-2002 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ։
  • 2002-2003 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ։
  • 2003-2006 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։
  • 2006 թվականի դեկտեմբերից ԱՊՀ միջպետական արժութային կոմիտեի անդամ է (ՀՀ ներկայացուցիչ)։
  • 2007 թվականից դասավանդում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում։
  • 2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ[1]։
  • 2008 թ. մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ազգային տնօրեն[2]։
  • 2011 թ. ապրիլի 14-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[3]։
  • 2011 թ. մայիսի 16-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ)[4]։
  • 2012 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ[5]։
  • 2013 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[6]։
  • 2013 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ[7]։
  • 2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության որոշմամբ վաղաժամկետ ազատվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից[8]։
  • 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար[9]։

Պարգևներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

  • Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Վարդան Արամյանը դատավոր Սարիբեկ Արամյանի որդին է։
  • Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Նախորդող
Միքայել Մինասյան (մինչև 2011 թվականի սեպտեմբերի 3-ը)
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Վարդան Արամյան

5 սեպտեմբերի 2013 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Գագիկ Խաչատրյան
ՀՀ ֆինանսների նախարար
Վարդան Արամյան

20 սեպտեմբերի 2016 -
Հաջորդող
Ատոմ Ջանջուղազյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈԻՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. Վ. Արամյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին
  8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  9. ՀՀ նախագահի հրամանագիրը Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  11. Վ. Ս. ԱՐԱՄՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ