Վարդան Ազնաուրյան

հայ բժիշկ, վիրաբույժ-քիթ-կոկորդ-ականջաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազնաուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Արտաշեսի Ազնաուրյան (օգոստոսի 23, 1965(1965-08-23)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վիրաբույժ-քիթ-կոկորդ-ականջաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2004): Հայատանում առաջին անգամ մշակել և կիրառել է քթի միջնապատի և քթի արտաքին թերության միամոմենտ շտկման վիրաբուժական մեթոդը[2]։

Վարդան Ազնաուրյան
Ծնվել էօգոստոսի 23, 1965(1965-08-23)[1] (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1988)
Մասնագիտությունբժիշկ և վիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2003)
Ծնողներհայր՝ Արտաշես Ազնավուրյան

Արտաշես Ազնաուրյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Վարդան Ազնաուրյանը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1988-1990 թվականներին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում անցել է կլինիկական օրդինատուրա օտորինոլարինգոլոգիա մասնագիտությամբ։ 1990-1993 թվականներին եղել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի ասիստենտ, 1994 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը (ԱՆ Հետբուհական կրթության ռուսական ակադեմիա, Մոսկվա1995-1997 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի ասիստենտ, 1997-2004 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի դոցենտ։ 2003 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Դեստրուկտիվ հիվանդությունների բուժման, քթի միջնապատի և արտաքին համակցված դեֆորմացիաների շտկման ժամանակակից մոտեցումները» թեմայով։ 2004 թվականին եղել է քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր։

Աշխատանքները վերաբերում են արտաքին քթի և քթի միջնապատի կառուցվածքախախտման և համակցված ձևախախտումների բուժման ժամանակակից եղանակներին[3]։ Գործնականում քթաբուժության մեջ առաջինն է կիրառել հակաբորբոքային ազդեցությամբ օժտված և ոսկրառաջացումն արագացնող պատվաստանյութեր։ Քթի պլաստիկ և վերականգնող վիրահատությունների ժամանակ քթի ձևի ընտրության համար Ազնաուրյանը Հայաստանում առաջինն է կիրառել մարդաչափական տվյալների համակարգչային գնահատման եղանակը՝ ռինոպլաստիկայի և ռեկոնստրուկտիվ վիրահատությունների ընթացքում։

Անդամակցություն խմբագրել

  • Օտոլարինգոլոգիայի Լ. Ի. Սվերժենսկու անվան գիտահետազոտական կլինիկական ինստիտուտի համագործակից (2015)։
  • Գլխի և պարանոցի վիրաբուժության միջազգային ակադեմիայի անդամ։

Պարգևներ խմբագրել

  • ԵՊՀ ոսկե մեդալ (2)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=870
  2. www.ysmu.am http://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Ազնաուրյան» հոդվածին։