Վարդանուշ, հայկական սիրային քնարական երգ։ Այն գովերգում է Վարդանուշ անունով աղջկա գեղեցկությունն ու կանացի հմտությունները[1]։

«Վարդանուշ»
ի երգը

Կառուցվածք խմբագրել

Ստեղծագործությունը դանդաղ տեմպով, հանդարտ տրամադրությունով գեղջկական տիպի երգ է։

Բառեր խմբագրել

Օ՛յ, օ՛յ Վարդանուշ,
Օ՛յ, օ՛յ Վարդանուշ,
Քո պստիկ բերնի սլաքն անուշ,
Քո պստիկ բերնի, վարդ երեսի, պաքն անուշ։

Ելա սարը, սար տեսա,
Նըխշուն գուլպով յար տեսա,
Մարեի թխած լավաշի մեջ,
Մեղր ու կարագն էր անուշ։

Օ՛յ, օ՛յ Վարդանուշ,
Օ՛յ, օ՛յ Վարդանուշ,
Քո պստիկ բերնի սլաքն անուշ,
Քո պստիկ բերնի, վարդ երեսի, պաքն անուշ։

Սարեն բըլթե ջուր կիգեր,
Աղբյուրի պաղ ջուրն անուշ,
Ես քեզ սիրեցի կուժն ուսին,
Աղբյուրի մոտ Վարդանուշ։

Օ՛յ, օ՛յ Վարդանուշ,
Օ՛յ, օ՛յ Վարդանուշ,
Քո պստիկ բերնի սլաքն անուշ,
Քո պստիկ բերնի, վարդ երեսի, պաքն անուշ։

Ամպը կը գոռա,թոն չի գա,
Գիշերը գա, տուն չի գա,
Էս անտեր բարձի վրա էլ,
Առանց յարի քուն չի գա։

Օ՛յ, օ՛յ Վարդանուշ,
Օ՛յ, օ՛յ Վարդանուշ,
Քո պստիկ բերնի սլաքն անուշ,
Քո պստիկ բերնի, վարդ երեսի, պաքն անուշ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վարդանուշ». www.armenianmusic.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.
  2. ««Վարդանուշ» երգի բառերը» (PDF). {{cite web}}: Text "Երաժշտական գանձարան" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել