Վարդաղբյուր

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաղբյուր (այլ կիրառումներ)

Վարդաղբյուր (նախկին անվանումը՝ Գյուլլիբուլաղ, գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 17 կմ հյուսիս։ Վերանվանվել է Վարդաղբյուր 1936 թվականին[2]։

Գյուղ
Վարդաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես8.8 կմ²
ԲԾՄ2040 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն103[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Վարդաղբյուր (Հայաստան)##
Վարդաղբյուր (Հայաստան)

Կլիմա խմբագրել

Վարդաղբյուր գյուղը ծովի մակերևույթից բարձր է 2070 մետր, գյուղում ամենացածր ջերմաստիճանը -30 -35 աստիճան, ամենաբարձր ջերմաստիճանը՝ +20 +25։ Տեղումների քանակը նորմայից շատ է, ձյան շերտի բարձրությունը անցնում է 1 մետրից։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարդաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 99, առկա բնակչությունը՝ 95 մարդ[3]։ Բնակիչները 1831 թվականից մինչ օրս հայեր են[4], որոնց նախնիների մի մասը 1829-1830 թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի գյուղերից[5]։

Վարդաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 151 225 271 383 93 97 70 72 90 99[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Վարդաղբյուրում կա 1700 թվականի եկեղեցի, արևմտյան բարձունքի վրա Սուրբ Ղազարոսի անվան խաչքարատիպ հուշաքար, 1968 թվականին կառուցվել է Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Շիրակի մարզ, գյուղ Վարդաղբյուր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 775
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 189» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել