Վարազդատ Գուրգենի Դալիբալթայան (սեպտեմբերի 5, 1954(1954-09-05)[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ազգային անվտանգության ծառայության գնդապետ (1994)։

Վարազդատ Դալիբալթայան
սեպտեմբերի 5, 1954(1954-09-05)[1] (69 տարեկան) -
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Ավարտել է Կրասնոյարսկի (Ռուսաստան) պոլիտեխնիկական ինստիտուտը (1977)։ 1977-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի գործերի կառավարչությունում, 1981-2000 թվականներին՝ ՀՀ ԱԱ համակարգում, 2001 թվականից՝ ՀՀ ներկայացուցիչ ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական-պայքարի կենտրոնում։

1989-1994 թվականներին ՀՀ Կառավարության մարտական հանձնարարություններ է կատարել ՀՀ սահմանամերձ շրջաններում։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։