Վարազդատ Բագրևանդցի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարազդատ Բագրևանդցի (Վարազդատ Արամի Հակոբյան, ապրիլի 5, 1924), հայ բանաստեղծ, առակագիր, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։
Վարազդատ Բագրևանդցի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1924 (100 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Գրական անունը խմբագրել
Նրան Բագրևանդցի գրական անունով է կնքել Հրաչյա Քոչարը՝ հաշվի առնելով, որ Վարազդատի ծնողները Բագրևանդ (Ալաշկերտի դաշտում) գավառից էին։
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Քյարիմարխ (հետո՝ Հոկտեմբերյանի շրջանի Սովետական) գյուղում։ 1941 թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել և հաշմանդամ վերադարձել գյուղ։ Սկզբում որպես գյուղխորհրդի քարտուղար և հաշվապահ աշխատել է Էջմիածնի շրջանի Վերին Զեյվա (հետո՝ Տարոնիկ) գյուղում և Այղրլիճ (հետո՝ Ակնալիճ) սովխոզում։ Հետո զբաղվել է մանկավարժությամբ։ Մեկ տարի դասավանդել է Հոկտեմբերյանի շրջանի Արևիկ գյուղի դպրոցում, ապա ավելի քան 30 տարի ֆիզիկա և մաթեմատիկա է դասավանդել հայրենի գյուղում։ 1957 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1953 թվականին, «Կոմունիզմի համար» շրջանային թերթում[1]։
Վ. Բագրևանդցու երկերի մատենագրություն խմբագրել
- Արագ և ճիշտ, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, 48 էջ։
- Ստվերներ (առակներ և երգիծական բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1959, 63 էջ։
- Խոչ ու խութ (առակներ և երգիծական բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1968, 55 էջ։
- Փոթորիկն ու ընկուզենին, Երևան, «Հայաստան», 1972, 40 էջ։
- Խարազան (առակներ և երգիծական բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1974, 112 էջ։
- Անկոչ հյուրեր (առակներ և երգիծական բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1982, 84 էջ։
- Ուրախ հանդես (մանկական խաղեր), Երևան, 1986, ՏՊ-25000։
- Աղվեսը ատյանում (առակներ և երգիծական բանաստեղծություններ), Երևան, 1988 ՏՊ-10000։
- Ամպեր-ամպեր (մանկական խաղեր և բանաստեղծություններ), Երևան, 1987 ՏՊ-10000։
- Կրակե խարազան (առակներ), Երևան, 1996 ՏՊ-3000։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ Հրանտ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 90.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարազդատ Բագրևանդցի» հոդվածին։ |