Վարագա սուրբ Խաչ եկեղեցի
հայկական եկեղեցի Ֆրանսիայում
(Վերահղված է Վարագա Սուրբ Խաչ եկեղեցի (Առնուվիլ լե Գոնես)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Վարագա Սուրբ Խաչ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Ֆրանսիայի Առնուվիլ լե Գոնես քաղաքում։
Վարագա սուրբ Խաչ եկեղեցի
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Ֆրանսիա, Առնուվիլ լե Գոնես Eglise apostolique arménienne Sainte-Croix-de-Varak, 31-33, rue Saint-Just, Arnouville-lès-Gonesse, 95400, France |
Աշխարհ | Եվրոպա |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապետ(ներ) | Արմեն Աոփյան |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1931 |
Պատմություն խմբագրել
Վարագա Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1931 թվականին բարերար Արմենակ Համբարձումյանի նվիրած հողատարածքի վրա։ Եկեղեցու շինարարության թույլտվությունը եղել է 1931 թվականի հուլիսի 23-ին։ Եկեղեցու առաջին քարը դրել է եպիսկոպոս Վռամշապուհ Կիբարիանը 1931 թվականի օգոստոսի 2-ին։ Եկեղեցու առաջին քահանան եղել է Հայր Հուսիկ Ադամյանը։ Եկեղեցին ունի հայկական ոճով ութանկյուն աշտարակավոր գմբեթ[1]։ Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Հարություն քահանա Տաշճյանը[2]։
Եկեղեցու ճարտարապետն է Արմեն Աոփյանը։
Եկեղեցու բակում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Վարագա Սուրբ Խաչ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Առնուվիլ լե Գոնեսի քաղաքապետին
- ↑ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար(չաշխատող հղում)