Վատիկանի դեղատուն (Latin and իտալ.՝ Farmacia Vaticana) Վատիկանի միակ դեղատունը, որը հիմնադրվել է 1874 թվականին կրոնական գործիչ, բոնիֆրատր վանական Էուսեբիո Լյուդվիգ Ֆրոնտմանի կողմից[1]։ Վատիկանի աղբյուրների համաձայն՝ այն աշխարհի ամենածանրաբեռնված դեղատունն է, որն օրական սպասարկում է 2000 հաճախորդի[1]։ Այս հաճախորդների կեսը գալիս է դրսից՝ Իտալիայում անհասանելի կամ դժվար հասանելի դեղամիջոցների համար[2]։

Վատիկանի դեղատուն
Vatican Pharmacy
Изображение логотипа
ՏեսակԴեղատուն
Անվանված է ի պատիվFarmacia Vaticana
Հիմնադրված է1874
ՀիմնադիրԷուսեբիո Լյուդվիգ Ֆրոնտման
ՎայրՎատիկան
ԵրկիրՎատիկան
ՏնօրենԲինիշ Թոմաս Մուլակալ
Արտադրանքդեղ, կոսմետիկա
Աշխատողների թիվ69
Կայքfarmaciavaticana.va

Դեղատան ներկայիս տնօրենը Բինիշ Թոմաս Մուլակալն է՝ նույնպես բոնիֆրատր վանական[1]։ Չնայած դեղատան տնօրենը միշտ եղել է բոնիֆրատր վանական, վերջին 30 տարվա ընթացքում լրիվ դրույքով դեղագործները եղել են աշխարհականներ (2014 թվականին՝ 7 վանական և 53 աշխարհական)[3]։ Դեղատունը կառավարվում է Առողջապահության Դիրեկցիայի կողմից, որը Վատիկանի ութ վարչություններից մեկն է (իտալ.՝ Direzione di Sanità ed Igiene)[4]:

Պատմություն խմբագրել

Դեղատունը հիմնադրվել է 1874 թվականին «Հռոմեական հարցի» գագաթնակետին, երբ պետքարտուղար կարդինալ Ջակոմո Անտոնելին խնդրեց Էուսեբիո Լյուդվիգ Ֆրոնմենին՝ բոնիֆրատ մի վանականի, ով ղեկավարում էր մոտակա դեղատունը, ստանձնել Հռոմի պապի և Վատիկանում բնակվող կարդինալների դեղորայքի ապահովումը[1]։ 1870 թվականին Իտալիայի կառավարության հետ վեճից հետո, երբ Հռոմը միացվեց Իտալիայի թագավորությանը, Պապերը սահմանափակված էին Վատիկանով[1]։

Դեղատունը պահեստային տարածք էր մինչև 1892 թվականը, երբ ստեղծվեց մշտական գրասենյակ՝ Հռոմի պապին, կարդինալներին և Վատիկանի եպիսկոպոսներին բժշկական ծառայություններ մատուցելու համար[1]։ 1917 թվականին դեղատունը տեղափոխվել է Սուրբ Աննայի Դուռ՝ Վատիկանի գլխավոր մուտքին մոտ[1]։ Այդ ժամանակ Վատիկանի դեղատունը մեծ ժողովրդականություն էր վայելում՝ առաջարկելով դեղամիջոցներ, որոնք Հռոմի այլ վայրերում չկային[1]։ Նույնիսկ այսօր, Իտալիայի կառավարության կողմից դեղերի հաստատման բարդ բյուրոկրատական գործընթացի պատճառով, դեղատունը հաճախ ամիսներ կամ տարիներ շուտ է դեղեր ստանում, քան իտալական դեղատները[1]։

1929 թվականին, Լաթերանյան պայմանագրերի կնքումից հետո, դեղատունը տեղափոխվեց իր ներկայիս վայրը Պալացցո Բելվեդերում՝ Վատիկանի կենտրոնական փոստային բաժանմունքի հետնամասում՝ սուպերմարկետի դիմաց[1]։ Ի տարբերություն իտալական դեղատների, Վատիկանի դեղատունը դեղերը վաճառում է արտասահմանյան դեղատոմսերով[5]։

Ընդունելիություն խմբագրել

Վատիկանի քաղաքացի չհանդիսացող գնորդները պետք է ժամանակավոր անցագիր ստանան հատուկ գրանցման բյուրոյից, ինչպես նաև ունենան դեղատոմս և նույնականացման քարտ՝ դեղատնից օգտվելու համար[1]։ Վատիկանի մասնավոր առողջապահական ծրագրի 10000 մասնակիցներ ունեն դեղատուն այցելելու մշտական անցագիր[1]։

Քանի որ Վատիկանում հարկեր չկան, դեղատունը գործում է առանց տուրքի[1]։

Վաճառվող ապրանք խմբագրել

Դեղատանը առկա է 42 000 անուն դեղ[2], որոնց թվում չկան այնպիսիք, որոնք հակասում են կաթոլիկ սոցիալական ուսմունքներին, ինչպիսիք են հակաբեղմնավորիչները կամ հղիությունը ընդհատող (վիժում առաջացնող) դեղամիջոցները[1]։ Դեղատանը չի վաճառվում նաև սիլդենաֆիլ (վիագրա)[6] կամ բժշկական մարիխուանա[7]։ Այդուհանդերձ, դեղատունը վաճառում է իսկապես «լավագույն ապրանքանիշերի կոսմետիկա» և օծանելիք[1]։ Այստեղ շատ ապրանքների գները 12-25%-ով ցածր են, քան մոտակա իտալական դեղատների նույնանուն ապրանքները[1]։ Դեղատունը նաև վաճառում է իր արտադրած որոշ դեղեր և քսուքները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Glatz, Carol. 2008, May 23. "World's busiest pharmacy? Vatican drugstore offers cut-rate prices." Catholic News Service.
  2. 2,0 2,1 Cindy Wooden (2017 թ․ օգոստոսի 20). «Vatican pharmacy does booming business». Cruxnow.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  3. «Yearbook recounts life inside Vatican walls». Ucanews.com. 2015 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  4. d'Onorio, Joël-Benoît. Levillain, Philippe (ed.). 2002. "Vatican City State" in The Papacy: An Encyclopedia. Routledge. 0-415-92228-3. p. 1591.
  5. Ward, Travis. 2002. Living, Studying, and Working in Italy. Macmillan. 0-8050-7306-X. p. 111.
  6. NewsRX. 1998, October 26. "(1998-10-26), Vatican Pharmacy Says No to Viagra, Impotence & Male Health Weekly."
  7. CWNews. 2002, May 23. "No Medical Marijuana at Vatican Pharmacy Արխիվացված 2003-11-18 Wayback Machine."

Արտաքին հղումներ խմբագրել