Վասիլ Ստուս (ուկրաիներեն՝ Василь Семёнович Стус, հունվարի 6, 1938(1938-01-06)[1], Ռախնովկա, Գայսինի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 4, 1985(1985-09-04)[2][1], Պերմ-36, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պոետ, այլախոհ, քաղբանտարկյալ։ Ուկրաինայի հերոս (2005, հետմահու)։

Վասիլ Ստուս
ուկրաիներեն՝ Василь Стус
Ծնվել էհունվարի 6, 1938(1938-01-06)[1]
ԾննդավայրՌախնովկա, Գայսինի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 4, 1985(1985-09-04)[2][1] (47 տարեկան)
Վախճանի վայրՊերմ-36, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, իրավապաշտպան, թարգմանիչ, գրող և գրական քննադատ
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԴոնեցկի ազգային համալսարան
Պարգևներ
ԱմուսինQ78481069?
ԶավակներDmytro Stus?
Изображение автографа
 Vasyl Stus Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1938 թ. կոլեկտիվացման հետևանքով աղքատացած գյուղացու ընտանիքում։ 1965 թ. Սերգեյ Փարաջանովի ֆիլմի հանրային ցուցադրության ժամանակ հանդես է գալիս ուկրաինական մտավորականության ձերբակալությունների դեմ, ինչից հետո վտարվում է Կիևի Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայից։

1972 թ. ձերբակալվեց հակախորհրդային քարոզչության մեղադրանքով, յոթ տարի անցկացրեց Մորդովիայի և Մագադանի կալանավայրերում։ Եղել է Ազգային միացյալ կուսակցության անդամ։ 1980 թ. ձերբակալվեց երկրորդ անգամ և նույնիսկ բանաստեղծությունները տուն ուղարկել նրան արգելում էին։ Մահացել է 1985 թ.՝ կարցերում, հացադուլի ընթացքում։

Բազմաթիվ բանաստեղծությունների և հոդվածների հեղինակ է։ Բանաստեղծություններում հաճախ է շոշափում ազատության, առ հայրենիք սիրո թեմաները Դիմելով ուկրաինական ժողովրդին՝ պոետն ասում է.

 

Կասեմ որդիդ եմ ու ծունկի կգամ,
Կփարվեմ հողիդ, հողդ կդառնամ:

 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Ստուս» հոդվածին։