Վասիլ Բարվինսկի

ուկրաինացի կոմպոզիտոր

Վասիլ Բարվինսկի (ուկրաիներեն՝ Василь Олександрович Барвінський, փետրվարի 20, 1888(1888-02-20), Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունիսի 9, 1963(1963-06-09), Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, քննադատ, մանկավարժ, երաժշտագետ, երաժշտական կյանքի կազմակերպիչ[2]։ XX դարի ուկրաինական երաժշտական մշակույթի նշանավոր ներկայացուցիչ[3]։ Ուկրաինացի առաջին կոմպոզիտորներից մեկն էր, ում հաջողվել է միջազգային ճանաչման հասնել։ Նրա ստեղծագործությունները հրատարակվել են ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև Վիեննայում, Լայպցիգում, Նյու Յորքում (Universal Edition), Ճապոնիայում։ Բարվինսկին ղեկավարել է Լվովի երաժշտական ուսումնարանը (1915-1948), Լիսենկոյի անվան կոնսերվատորիան, ճանաչվել որպես երաժշտական կյանքի կազմակերպիչ-առաջնորդ։ Նրա անունով է կոչվում ուկրաինական Դրոգոբիչ քաղաքի երաժշտական ուսումնարանը[4]։

Վասիլ Բարվինսկի
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Василь Олександрович Барвінський
Ծնվել էփետրվարի 20, 1888(1888-02-20)
Տերնոպոլ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Երկիր Ավստրո-Հունգարիա,  Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ուկրաինական ԽՍՀ
Մահացել էհունիսի 9, 1963(1963-06-09) (75 տարեկան)
Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԼվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ​​ակադեմիա
 Vasyl Barvinskyi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1888 թվականի փետրվարի 20-ին Տերնոպոլում։ Սերում էր հին ազնվականական տոհմից։ Հայրը՝ Օլեքսանդր Բարվինսկին, ճանաչված մանկավարժ էր, քաղաքական ու հասարակական գործիչ, ով 1917 թվականին նշանակվել է Ավստրիայի վերին պալատի անդամ, մայրը՝ Եվգենիա Բարվինսկան, երգչուհի ու դաշնակահարուհի էր և դարձել է իր Վասիլ որդու երաժշտության առաջին դասատուն[5]։ Ապագա կոմպոզիտորը երաժշտական մասնագիտական կրթություն է ստացել Լվովի կոնսերվատորիայում, այնուհետև Պրահայում, որտեղ նրան, այլ ուսուցիչների հետ, դասավանդել են Վիլեմ Կուրցը (Դաշնամուր), Վիտեզսլավ Նովակը (կոմպոզիցիա)[5]։ Վասիլն ամուսնացել է ճառագայթագետ-գիտնական Իվան Պուլյույի դստեր՝ Նատալյայի հետ[6]։

1939 թվականին Բարվինսկին Լվովում հիմնադրել է միջնակարգ-մասնագիտական երաժշտական ուսումնարան, որը կոչվել է Սոլոմիա Կրուշելնիցկայի անունով[7]։ Նրա առաջին սաների թվում էր Ստեֆանիա Տուրկևիչը։

1948 թվականի հունվարին խորհրդային իշխանությունը Վասիլ Բարվինսկուն կնոջ հետ ձերբակալել է, դատապարտել 10 տարվա աքսորի։ Կոմպոզիտորի աքսորում գտնված ժամանակ նրա ձեռագրերը առեղծվածային հանգամանքներում հրդեհի բաժին են դարձել։ 1958 թվականին վերադառնալով աքսորից՝ նա փորձել է վերականգնել ոչնչացված երկերը[8], սակայն այդ գործը անավարտ թողնելով՝ 1963 թվականի հունիսի 9-ին մահացել է։ Նրա շատ ստեղծագործություններ այդպես էլ չեն հայտնաբերվել և համարվում են առմիշտ կորսված։ Վասիլ Բարվինսկին 1964 թվականին հետմահու արդարացվել է[9][10][11]։

Թաղվել է Լվովի Լիչակովյան գերեզմանատանը՝ ընտանեկան շիրմատեղիում[12]։

Երկեր խմբագրել

Բարվինսկին գրել է շուրջ 30 ստեղծագործություն, որոնք, երաժշտագետներից շատերի կարծիքով, “… հասուն են, խոհուն, նուրբ”։ Նա ստեղծագործել է տարբեր ժանրերով, հիմնականում ուշ ռոմանտիզմի ոճով, որին համադրել է իմպրեսիոնիստական տարրեր։ Զգացվում է նաև ոկրաինական բանահյուսության խոր ազդեցությունը։ Բարվնսկո ահպանված գործերից շատերը այսօր էլ կատարվում են, հնչում աշխարհ տարբեր ծայրերում[5]։ 2017 թվականին թողարկվել է «The Silenced Voice of Vasyl Barvinsky» խտասկավառակը։

Ստեղծագործությունների ընտրանի խմբագրել

Ուկրաինական ռապսոդիա (Ukrayinska Rapsodiya - Українська рапсодія) նվագախմբի համար (1911)
Դաշնամուրային շարք "Սեր" (Liubov - Любов)
Դաշնամուրային սոնատ C sharp minor
Դաշնամուրային տրիո A minor
Դաշնամուրային պրելյուդներ
Դաշնամուրային կոնցերտ F minor
Հինգ մինիատյուր՝ ուկրաինական բանահյուսական թեմաներով
Դաշնամուրային շարք "Koliadky i Shchedrivky" (Колядки і щедрівки)
Դաշնամուրային ժողովածու մանուկների համար․ "Մեր արևը դաշնամուր է նվագում" (Nashe Sonechko Hraye na Fortepiano - Наше сонечко грає на фортепіано)
Ուկրաինական սյուիտ (Ukrayinska syuyita - Українська сюїта)
Լեմկիվյան սյուիտ (Lemkivshchyna) (Lemkivska syuyita - Лемківська сюїта)
Լեմկիվյան պարեր (Lemkivski tantsi - Лемківські танці)
Խմբերգային մինիատյուր․ Արևն արդեն մայր է մտել" (Uzhe sonechko zakotylosia - Уже Сонечко Закотилося)

Մանկական խմբերգեր․
Տոնածառի շուրջ (Na yalynku - На ялинку)
Ամառ - (Lito - Літо)
Դպրոցականների երգ (Pisnia Shkoliariv - Пісня школярів)
Բանահյուսական երգերի գործիքավորումներ․
Սարալանջին երկու ընկուզենի (Tam na hori dva dubky - Там на горі два дубки)
Լեմկիվյան ժողովրդական երկու երգ (Dvi lemkivski narodni pisni - Дві Лемківські народні пісні)

Ժողովրդական երգերի մենակատարային վեց գործիքավորում՝ իրականացված 1912 թ․
Yanhil-yahilochka (Ягіл-ягілочка)
Oi, khodyla divchyna berizhkom (Ой, ходила дівчина беріжком)
Chy ty virno mene liubysh (Чи ти вірно мене любиш)
Vyishly v pole kosari (Вийшли в поле косарі)
Oi, ziydy, ziydy, yasen misiatsiu (Ой, зійди, зійди, ясен місяцю)
Օրորոցային՝ Oi Khodyt Son (Ой ходиь сон)

Կամերային երաժշտություն
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար
Նոկտյուրն թավջութակի համար (1910)
Ժողովրդական երգերի թեմաներով վարիացիաներ թավջութակի համար․ (1918) (Variatsiyi na temu narodnoyi pisni "Oi, pyla, pyla ta Lymerykha na medu" - Варіації на тему народної пісні "Ой, пила, пила та Лимериха на меду")
"Dumka" ալտի համար (1920) (Думка)
Սոնատ և սյուիտ ալտի և դաշնամուրի համար
Սյուիտ ալտի համար (1927)
Սեքստետ դաշնամուրի և աղեղնավոր հինգ գործիքի համար
Աղեղնավոր գործիքների կվարտետ "Molodijniy" (հրատարակվել է 1941 թ․)
Աղեղնավոր գործիքների կվարտետ B flat major
Ջութակի համար․ "Humoreska", "Sumna Pisnia", "Kozachok", "Metelytsia", "Pisnia bez sliv", հայտնի է նաև "Harodna Melodiya" վերնագրով

Երաժշտությանն առնչվող գրական երկեր խմբագրել

Բելա Բարտոկը Լվովում (Bela Bartok U Lvovi - Бела Барток у Львові)
Ակնարկ ուկրաինական երաժշտության պատմության (Ohliad istoriyi ukrayinskoyi muzyky - Огляд історії української музики) Ուկրաինական երաժշտություն (Ukrayinska muzyka -Українська музика)
Ուկրաինական երաժշտության նոր դարը (համահեղինակներ՝ Ստեշկո և Լյուդկևիչ)(Nova doba ukrainskoyi muzyky -Нова доба української музики)
Իմ հուշերը Նիկոլայ Լիսենկոյի մասին (1937) (Moyi spohady pro Mykolu Lysenka - Мої спогади про Миколу Лисенка) "Viktor Kosenko" (1939)
Վ․ Նովակի ստեղծագործությունը (Tvorchist V. Novaka - Творчість В. Новака)
Ուկրաինական ժողովրդական երգն ու ուկրաինացի կոմպոզիտորները (Պրահա, 1914) (Ukrayinska narodna pisnia i ukrayinski kompozytory -Українська народна пісня і українські композитори)
Ուկրաինական ժողովրդական երգերի բնույթը և դրանց քննությունը (Kharakterystyka ukrayinskoyi narodnoyi pisni ta yiyi doslidzhennia - Характеристика української народної пісні та її дослідження)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Степанович К. Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 139. — ISBN 978-966-8955-00-5
  2. «Vasyl Barvinsky – Internet Encyclopedia of Ukraine».
  3. «Vasyl Barvinsky – Internet Encyclopedia of Ukraine». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «Lysenko Higher Institute of Music – Internet Encyclopedia of Ukraine».
  5. 5,0 5,1 5,2 «Ukrainian Art Song Project - Vasyl Barvinsky».
  6. Юрiй Головач, Роман Пляцко, Галина Сварник (2020). Петер Пулюй i архiв Iвана Пулюя (PDF) (ուկրաիներեն). Львів: Нацiональна академiя наук України. էջ 4.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «Львівська середня спеціалізована музична школа-інтернат ім. С. Крушельницької». www.akolada.org.ua. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  8. «Ukrainian Art Song Project - Vasyl Barvinsky». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. «Encyclopedia of Ukraine - Vasyl Barvinsky».
  10. Roman Sawychy (1983 թ․ հուլիսի 24). «international aspects of Barvinsky» (PDF). The Ukrainian Weekly: 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 26-ին.
  11. Гамкало, Іван (2015). «Миттєвості спілкування з класиком». Українське Мистецтвознавство: матеріали, доспдження, рецензіі. Збірник наукових параць (PDF) (Ukrainian and English). Киів: Нацiональна академiя наук України. էջ 70.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Vasyl Oleksandrovych Barvinsky (1888-1963) - Find...». www.findagrave.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.

Մատենագրություն խմբագրել

  • Dytyniak Maria Ukrainian Composers - A Bio-bibliographic Guide - Research report No. 14, 1896, Canadian Institute of Ukrainian Studies, University of Alberta, Canada.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Բարվինսկի» հոդվածին։