Վասիլի Ֆրոլի Սարատովեց (Եֆիմով) (1880 - 1912, Բուտիրյան բանտ, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս բոլշևիկ հեղափոխական, ՌՍԴԲԿ անդամ (1903), ձուլող բանվոր։

Վասիլի Սարատովեց
Ծնվել է1880
Մահացել է1912
Մահվան վայրԲուտիրյան բանտ, Տվերսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհեղափոխական և ձուլիչ բանվոր
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն

Քարոզչական աշխատանք է տարել Սարատովում, Դոնի Ռոստովում, Բաքվում։ Եղել է Բաքվի բանվորների դեպուտատների սովետի և ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ (1906), ՌՍԴԲԿ 5 համագումարի (1907) պատգամավոր։ 1908 թվականին մասնակցել է բոլշևիկյան «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий») թերթի հրատարակմանը։ 1909 թվականին եղել է Բաքվի նավթարդյունաբերության բանվորների միության քարտուղարը։ Այնուհետև քարոզչական աշխատանք է տարել Մոսկվայում, որտեղ և ձերբակալվել է։ Մահացել է Բուտիրյան բանտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 213