Վասիլի Գրիգորի Լազարև (փետրվարի 23, 1928(1928-02-23)[1], Պորոշինո, Կիտմանովսկի շրջան, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 31, 1990(1990-12-31), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց, Սովետական Միության հերոս 1973 թ., գնդապետ (1973 թ. հոկտեմբերի 1-ից)։

Վասիլի Լազարև
Васи́лий Григо́рьевич Ла́зарев

Վասիլի Լազարև
Բնօրինակ անուն ազգանուն Васи́лий Григо́рьевич Ла́зарев
Ի ծնե Վասիլի Գրիգորի Լազարև
Պետություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մասնագիտություն տիեզերագնաց-օդաչու
Զինվորական կոչում Գնդապետ (1973 թ.)
ԽՍՀՄ Ռազմածովային ուժեր ՌԾՈւ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Առաքելություն «Սոյուզ-12», «Սոյուզ-18a»
Տիեզերքում անցկացրած ժամանակը 1 օր,
23 ժամ,
15 րոպե
Ծնվել է 1928 փետրվարի 23
Ծննդավայր գ. Պորոշինո, Ալթայ,
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահացել է դեկտեմբերի 31, 1990(1990-12-31) (տարիքը 62)
Մահվան վայրը Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Պարգևներ

Խորհրդային Միության հերոս

Լենինի շքանշան Լենինի շքանշան «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» «ԽՍՀՄ զինված ուժերի 40 տարին» «ԽՍՀՄ զինված ուժերի 50 տարին» Հոբելյանան մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի 70 տարին» «Անբասիր ծառայության համար» «Անբասիր ծառայության համար» «Անբասիր ծառայության համար»

Թռիչքները խմբագրել

  • Առաջին տիեզերական թռիչքը կատարել է «Սոյուզ-12» տիեզերանավով, 1973 թվականի սեպտեմբերի 27- ից 29- ը, Օլեգ Մակարովի հետ։ Թռիչքը տևել է 1 օր 13 ժամ 14 րոպե 32 վայրկյան։ Թռիչքի հաջող ավարտից հետո Վասիլի Լազարևին շնորհվեց գնդապետի զինվորական կոչում, Սովետական Միության հերոսի պատվավոր կոչում և Լենինի շքանշան, ինչպես նաև ԽՍՀՄ Տիեզերագնաց-օդաչուի պատվավոր կոչումը (3- րդ կարգի տիեզերագնաց-օդաչու)։
  • Երկրորդ թռիչքը 1975 թվականի ապրիլի 5-ին, Օլեգ Մակարովի հետ։ Թռիչքը տևել է 21 րոպե 27 վայրկյան։ Կրող հրթիռի վթարի պատճառով տիեզերանավը երկրի մակերևույթից հեռացավ ընդամենը 192 կմ, տիեզերագնացները փրկվեցին հակավթարային սիստեմի միջոցով։ Վայրէջքի ժամանակ տիեզերագնացները մեծ գերբեռնվածության տակ էին, մոտ երկու տասնյակ g։ Վայրէջք կատարեցին Ալթայի լեռներում, որտեղ և նրանց գտան փրկարարները մեկ օր անց։ Ցուցաբերած հերոսության համար Վասիլի Լազարևը պարգևատրվեց երկրորդ Լենինի շքանշանով։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

1966-1980 թվականներին մասնակցել է մի շարք տիեզերական ծրագրերի և թռիչքների նախապատրաստմանը։ Եղել է մի շարք տիեզերական թռիչքների փոխարինող կազմերում և որպես տիեզերանավի հրամանատար։ 1985 թվականի նոյեմբերի 27-ից զորացրվել է և հանվել տիեզերագնացների խմբից առողջական վիճակի պատճառով։ Զորացրվելուց հետո աշխատել է Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում և միաժամանակ «Գիտելիք» ընկերությունում։

Ողբերգական մահը խմբագրել

Մահացել է թունավորումից՝ 1990 թվականի դեկտեմբերի 31-ին անորակ սպիրտային խմիչք օգտագործելու հետևանքով։ Թաղված է Մոսկվայի Շչոլկովո շրջանի Լեոնիխա գյուղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лазарев Василий Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Լազարև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 469