Վասիլի Վասիլևիչ Գոլուբև (ռուս.՝ Василий Васильевич Голубев, հունիսի 15, 1925(1925-06-15), Q19677578?, Soligalichsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 31, 1985(1985-08-31), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամ[1]։

Վասիլի Գոլուբև
Ծնվել էհունիսի 15, 1925(1925-06-15)
ԾննդավայրQ19677578?, Soligalichsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 31, 1985(1985-08-31) (60 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Vasily Golubev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վասիլի Գոլուբևը ծնվել է 1925 թվականի հունիսի 15-ին, Յարոսլավսկի մարզի Սոլիգալիչսկի շրջանի Վիսոկովսկի գյուղխորհրդի Մուրովիվո գյուղում, գյուղացիական ընտանիքում (այլ աղբյուրներով՝ Մեդվեժյե գյուղում)։ 1938 թվականին ավարտել է Սոլիգալիչ քաղաքի տարրական միջնակարգ դպրոցը և տեղափոխվել Լենինգրադ։ 1941 թվականին, ավարտելով շինարարական ուսումնարանը, կամավոր մեկնել է Կարմիր բանակ։ 1942 թվականի հունվարին ընդունվել է Օմսկի ավիադպրոց, այնուհետև սովորել է տանկային դպրոցում։ 1944 թվականի մարտից եղել է 2-րդ պահեստային տանկային զորքերի մեխանիկ-վարորդ Նիժնի Տագիլում։ 1945 թվականին Գոլուբևը ծանր հիվանդացել է։ Բուժվել է Նիժնի Տագիլի հոսպիտալում, ապա Լենինգրադում։ Զորացրվել է որպես պատերազմի հաշմանդամ։

1948 թվականին Գոլուբևն ընդունվել է Լենինգրադի Գեղարվեստամանկավարժական ուսումնարան (Տավրիչեսկի փողոցում, 35), որն ավարտել է 1952 թվականին նկարչի, նկարչության և գծագրության ուսուցչի որակավորման շնորհմամբ։ Ուսումնարանն ավարտելուց հետո ապրել է Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամի նպաստի և Գեղարվեստա-ձևավորման արվեստի կոմբինատի հետ պայմանագրով ստացած միջոցներով։ 1960-ականների սկզբին սկսել է պարբերաբար մասնակցել ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Նկարել է բնանկարներ, նատյուրմորտներ, ավելի հազվադեպ՝ ժանրային կոմպոզիցիաներ և դիմանկարներ։ 1964 թվականին ընդունվել է ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամության թեկնածու՝ նկարիչներ Բորիս Ուգարովի, Յարոսլավ Նիկոլաևի և Միխայիլ Գրաչևի երաշխավորությամբ։ 1966 թվականին թեկնածուից դարձել է անդամ Նկարիչների միության գեղանկարչության բաժնում։

Ամենամեծ համբավը և ապա ճանաչումը ձեռք է բերել քնարական լանդշաֆտների շնորհիվ։ Ռուսական գյուղի համեստ, երբեմն սովորական, բայց խորապես ճշմարիտ կերպարների մեջ հասել է հազվագյուտ թափանցիկության և բանաստեղծական բարձր հնչողության։ Վասիլի Գոլուբևի գեղանկարչական ոճը ինքնատիպ է և շատ անհատական, առաջացնում է որոշ ասոցիացիաներ հետիմպրեսիոնիզմի արվեստի հետ։ Ավելի ուշ, 1970-1980-ական թվականներին, նրա ոճը դարձել է ավելի ընդհանրացված և էմոցիոնալ գունավորմամբ, էքսպրեսիոնիստական, պրիմիտիվիզմի տարրերով։ «Պուտյատինո գյուղը»[2] (1957), «Ձիեր»[3] (1962), «Գարնանային ամպրոպ», «Ладожка»[4] (1963), «Ամառ», «У изгороди»[5] (երկուսն էլ 1964), «Ձմեռային էտյուդ»[6] (1966), «Գարնանային առվակ»[7] (1968), «Երկնագույն օր»[8] (1971), «Ոսկե Ռուսիա» (ռուս.՝ «Золотая Русь»)[9], «Ամառ»[7] (երկուսն էլ 1972), «Երկրաբաններ»[10] (1976), «Կանաչ տարածություններ», «Աշնանային հունձ»[11] (երկուսն էլ 1977), «Կանաչ լիճ»[12], «Ամառային հունձք», «Հյուսիսային եզրին», «Կապույտ տարածություներ»[13] (բոլորը 1980) և այլն։ Անհատական ցուցահանդես է անցկացրել Լենինգրադում (1991)։

Մահացել է 1985 թվականի օգոստոսի 31-ին Լենինգրադում՝ կյանքի 61-րդ տարում։

Վասիլի Գոլուբևի նկարները գտնվում է թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ուկրաինայում, Ճապոնիայում, Իտալիայում և այլ երկրներում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — С. 262.
  2. Василий Васильевич Голубев. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1991. — С.6.
  3. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.67.
  4. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — С.17.
  5. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — С.17.
  6. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.88.
  7. 7,0 7,1 Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — С.14.
  8. Saint-Petersbourg — Pont-Audemer. Dessins, Gravures, Sculptures et Tableaux du XX siecle du fonds de L' Union des Artistes de Saint-Petersbourg. — Pont-Audemer: 1994. — Р.111.
  9. По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — С.12.
  10. Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.8.
  11. Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — С.13.
  12. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.143.
  13. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.12.
  14. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.6—7.

Աղբյուրներ խմբագրել

  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.34.
  • Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — С.17.
  • Никифоровская И. У художников весна. // Ленинградская правда, 1965, 19 июня.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 25-летию победы над фашистской Германией. Каталог. — Л: Художник РСФСР, 1972. — С.6.
  • По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — С.12.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — С.14.
  • Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.8.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — С.17.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — С.13.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — С.262.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.12.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1980. — С.28.
  • Василий Васильевич Голубев. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1991.
  • Saint-Petersbourg — Pont-Audemer. Dessins, Gravures, Sculptures et Tableaux du XX siecle du fonds de L' Union des Artistes de Saint-Petersbourg. — Pont-Audemer: 1994. — Р. 111.
  • Русская зима. Живопись. Выставка произведений пе6тербургских художников. Каталог. — Санкт-Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1996. — С.3.
  • Vasily Golubev. Master Russian Expressionist. Forward by Dr. Albert Kostenevich, essay by Dr. Alexander D. Borovsky. The Pushkin Group, 2005.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.9, 21, 359, 394—400, 403—406, 445. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Пышный И. Н. Ленинградская живописная школа. Соцреализм 1930—1980. Некоторые имена. — Санкт-Петербург: Коломенская верста, 2008. ISBN 978-5-91555-005-5 .
  • Иванов, С. В. Голубев Василий Васильевич //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.265-266.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Գոլուբև» հոդվածին։