Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաև ազգանունով այլ մարդկանց մասին։

Աբաև Վասիլի Իվանովիչ (օսերեն՝ Васо Абайты, դեկտեմբերի 2 (15), 1900[1], Կոբի, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 18, 2001(2001-03-18)[2][1][3] կամ մարտի 12, 2001(2001-03-12)[4], Մոսկվա, Ռուսաստան), օս լեզվաբան, օսագետ և իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1962 թ.), պրոֆեսոր (1969 թ.), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Անգլիայի Ասիական Թագավորական ակադեմիայի համայնքի անդամ (1966 թ.), Հելսինկիի ֆիննա-ուգոռական համայնքի թղթակից անդամ, Վրաստանի և Հյուսիսային Օսիայի գիտությունների վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981 թ.)։

Վասիլի Աբաև
Васо Абайты
Ծնվել էդեկտեմբերի 2 (15), 1900[1]
Կոբի, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 18, 2001(2001-03-18)[2][1][3] (100 տարեկան) կամ մարտի 12, 2001(2001-03-12)[4] (100 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունբանասեր, լեզվաբան, իրանագետ, հայրենագետ, ստուգաբան, մանկավարժ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՌԳԱ լեզվաբանության ինստիտուտ և Ռուսաստանի ազգային գրադարան[5]
Գործունեության ոլորտբանասիրություն, լեզվաբանություն, Իրանագիտություն, գավառագիտություն, ստուգաբանություն և մանկավարժություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[6]
Եղել է գիտական ղեկավարԴանդամաև, Մագոմեդ Աբդուլ-Կադիրովիչ
Պարգևներ

Զբաղվել է օսական բարբառագիտության, ազգագրության, բանահյուսության, օսերենի հնչյունաբանության, իմաստաբանության, պատմական բառագիտության հարցերի ուսումնասիրությամբ։ Աբաևի «Օսերենը և բանահյուսությունը» (1949) նվիրված է օսերի ծագմանը, մշակութային անցյալին, նրանց լեզվի կրած ազդեցություններին, հիմնական բարբառների (իրոնյան և դիգորյան) տարբերություններին։ «Օսերենի պատմա-ստուգաբանական բառարան»-ում (հատոր 1, 1958) Աբաևը տվել է օսերենի բառերի ստուգաբանությունն ու պատմությունը շուրջ 190 լեզուների նյութի հիման վրա, բացահայտել նրա, իբրև հնդեվրոպական լեզվի, կապերն ու առնչություններն այլ լեզուների, այդ թվում և հայերենի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Աբաև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 12