Վասիլիսիս Սոֆիաս պողոտա

Վասիլիսիս Սոֆիաս պողոտա (հունարեն՝ Λεωφόρος Βασιλίσσης Σοφίας), Աթենքի կենտրոնական պողոտա, որը գտնվում է ամենաթանկ շրջաններից մեկում։ Հարևան է Կոլոնակի և կունտուրիոտական շրջաններին։ Պողոտայի երկարությունը 3 կմ է։

Վասիլիսիս Սոֆիաս պողոտա
Երկիր Հունաստան
Գտնվում էԱթենքի մունիցիպալիտետ
Երկարություն2,8 կմ
Անվանվել էՍոֆյա Պրուսացի
Հունական պառլամենտի ապարանք

Անվանում

խմբագրել

Ռուսերենից թարգմանաբար նշանակում է Թագուհի Սոֆյայի՝ հույն թագավոր Կոնստանտին Առաջինի կնոջ պողոտա։

2006 թվականին առաջարկվեց անվանափոխել պողոտան և կոչել հույն քաղաքական գործիչ՝ Անդրեաս Պապանդրեի անունով։ Զուգահեռաբար պետական մարմիններն ցանկացել են պողոտան կոչել Կոնստանտին Կարամանլիսի անունով[1]։

Խաչմերուկ

խմբագրել

Վասիլիսիս Սոֆիաս պողոտան սկսվում է Ամալիաս պողոտայի և Պանեպիստիմիու փողոցի հատման կետում և ավարտվում է Ալեքսանդրաս, Կիֆիսիաս և Մեսոգիոն պողոտաների, ինչպես նաև Ֆիդիփիդ փողոցի հետ հատումով։ Պողոտայի մասերն են՝ հին հատված GR-1-ը և GR-54-ը։

Կարևոր կառույցներ

խմբագրել

Վասիլիսիս Սոֆիաս պողոտայի վրա են գտնվում Հունական պառլամենտի ապարանքը, Ազգային այգին, Ռազմական թանգարանը, Բենակի թանգարանը[2], Բրիտանական և քրիստոնեական թանգարանը, Ազգային պատկերասրահը, Սարոգլիո ապարանքը, Աթենքի «Մեգարոն» համերգային դահլիճը, Hilton հյուրանոցը[3], Եգիպտոսի, Արգենտինայի, Դանիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Մալթայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի և Չիլիի դեսպանատունը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել