Վասակ Մադաթյան
Վասակ Համբարձումի Մադաթյան (մայիսի 28, 1845[1], Երևան, Վրացա-Իմերեթական նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1914[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայ դրամատուրգ։
Վասակ Մադաթյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1845[1] |
Ծննդավայր | Երևան, Վրացա-Իմերեթական նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | 1914[1] |
Վախճանի վայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մասնագիտություն | դրամատուրգ և ռազմական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Լազարյան ճեմարան[1] |
Վասակ Մադաթյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, խորացել արևելյան լեզուների մեջ։ Ավարտել է Պետերբուրգի (այժմ՝ Լենինգրադ) զինվորական ակադեմիան։ 1870-ական թվականների սկզբներին զինվորական ծառայության մեջ է եղել Կովկասում, ապա պաշտոնավարել է Կարսում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) և այլուր։ Երևանի նահանգապետական դիվանատանը աշխատել է որպես թարգմանիչ։ 1871 թվականին Պետերբուրգում հրատարակվել է նրա «Փնջիկ» տաղերի գրքույկը։ Հայ կենցաղային կատակերգության նմուշներից են Մադաթյանի «Կըռթ-կըռթ»[2] (1880), «Մադոյի կտակը» (1888) վոդևիլները, որոնք բեմադրվել են Երևանում (1876), Թիֆլիսում։ Գրել է նաև պիեսներ (հայատառ ադրբեջաներեն)՝ «Ժլատությունը թշնամի է վաստակում» (1894, հետագայում կոչվել է «Քույր և եղբայր»), «Աներևույթ շալ» (1900), որոնք ներկայացվել են ադրբեջանական բեմում[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Մադաթյան, Վասակ Համբարձումի (1934). Կըռթ-կըռթ: Վօտըվիլ. Boston: Van press.
- ↑ ««Ով ով է։ Հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 126)։ |