Վասակ Դարբինյան
լրագրող
Վասակ Էնգելսի Դարբինյան (հուլիսի 18, 1959, Վերին Կարմիրաղբյուր, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, խմբագիր։
Վասակ Դարբինյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1959 (64 տարեկան) |
Ծննդավայր | Վերին Կարմիրաղբյուր, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող և խմբագիր |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1982 թվական)։ 1982-1985 թվականին աշխատել է «Երևանի համալսարան», 1996–1999 թվականին՝ «Առավոտ», 2009–2012 թվականին՝ «Ժամանակ» (2011–2012 թվականին՝ պատասխանատու խմբագիր) թերթերի խմբագրություններում, 1999–2001 թվականին, միաժամանակ՝ «Հ1» (այժմ՝ «1»), «Արմենիա», «Ա1+» հեռուստաընկերություններում՝ որպես խմբագիր։
1991–1993 և 2006–2008 թվականին՝ «Հայք», 1994–1995 թվականին՝ «02», 2001–2002 թվականին՝ «Այբ–Ֆե», 2001–2010 թվականին՝ «Տարեգիր» թերթերի և «Տարեգիր. am» կայքի գլխավոր խմբագիր։
2014 թվականից՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |