Վասակակերտի դամբարանադաշտ

Վասակակերտի դամբարանադաշտ, բրոնզեդարին ժամանակաշրջանի հնավայր-դամբարանադաշտ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառի Վասակակերտ գյուղից 700-750 մետր հյուսիս, որն այժմ գտնվում է Ադրբեջանական Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում[1]։

1980-ականների դրությամբ դամբարանաթմբերի վրա դրված մեծ ու փոքր քարերի մի մասը տեղահան էին արված։ Տարածքում կատարվել է մասնակի պեղումներ, իսկ մի մասն էլ հարթեցվել է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 82-83, էջեր 82-83 — 224 էջ։