Վառլեն Ալեքսանյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վառլեն Գուրգենի Ալեքսանյան (հունվարի 8, 1942(1942-01-08)[1], Գառնահովիտ - հունիսի 19, 2015(2015-06-19)[1]), հայ բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ 1982 թվականից։

Վառլեն Ալեքսանյան
Ծնվել էհունվարի 8, 1942(1942-01-08)[1]
ԾննդավայրԳառնահովիտ
Վախճանվել էհունիսի 19, 2015(2015-06-19)[1] (73 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1970)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀայաստանի Պատմության Թանգարան և Հայկական սովետական հանրագիտարան
Վառլեն Ալեքսանյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արագածոտնի մարզի Գառնհովիտ գյուղում։ 1961 թվականին ավարտել է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոցը։ 1962-1964 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1965 թվականին ընդունվել և 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության բաժինը։ 1971-1972 թվականներին աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանի ազգագրության բաժնում։ 1972 թվականից աշխատել է Հայկական Սովետական Հանրագիտարանի խմբագրությունում, սկզբում որպես գիտխմբագիր, 1979 թվականից ավագ գիտխմբագիր։

Նրա առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1967 թվականին, «Գարուն» ամսագրում։ Նրա մի շարք բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն և այլ լեզուներով[2]։

Վառլեն Ալեքսանյանը 1992 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության, իսկ 1997 թվականին՝ Թեքեյան մշակութային միության մրցանակներին։

Երկեր խմբագրել

  • Օրերի սերը (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1978, 44 էջ
  • Անհասցե նամակներ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1983, 72 էջ
  • Կաթիլներ ապակու վրա (բանաստեղծություններ), «Սովետական գրող», 1988, 160 էջ
  • Ներսիկի թութակը (մանկական բանաստեղծություններ), «Արևիկ», 1992, 32 էջ
  • Ծանր խաչ (բանաստեղծություններ), «Նաիրի», 1996, 96 էջ
  • Կյանքին դեմառդեմ (բանաստեղծություններ),. «Զանգակ-97», 160էջ
  • Մինչև վերջին անձրևը (բանաստեղծություններ՝ հատընտիր), «ՀԳՄ հրատարակչություն», 2007, 304 էջ
  • Կասկածի ջրերի վրա (բանաստեղծություններ), «ՀԳՄ հրատարակչություն». 2009, 120 էջ
  • Կարուսել (մանկական բանաստեղծություններ), 2010, 32 էջ

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Հին Արևելքի պոեզիա (ժողովածուի «Իրան» բաժնի «Հիմն՝ Արդվիսուրա Անահիտային» գործը թարգմանել է Վ. Ալեքսանյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 616 էջ։
  • XX դարասկզբի ռուսական բանաստեղծություն (Վելիմիր Խլեբնիկովի բանաստեղծությունները թարգմանել է Վ. Ալեքսանյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 536 էջ։
  • Բուլղարական էպոս «Կրալի Մարկո», Տողացիների հիման վրա չափածո տեքստի պատրաստում, «Ապոլոն», 2010։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://slaq.am/news/vakhtchanvel-e-banasteghts-varlen-aleqsanyany
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 31.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վառլեն Ալեքսանյան» հոդվածին։