Վաչե Ռոստոմյան

հայ ազատամարտիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռոստոմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաչե Անդրանիկի Ռոստոմյան (ապրիլի 30, 1961(1961-04-30), Գրիբոյեդով, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 16, 1991(1991-12-16), Արցախ[1]), ազատամարտիկ, երկրաբան, ուսուցիչ, ՀՅԴ անդամ)։

Վաչե Ռոստոմյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 30, 1961(1961-04-30)
ԾննդավայրԳրիբոյեդով, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 16, 1991(1991-12-16) (30 տարեկան)
Մահվան վայրԱրցախ
ԳերեզմանԳրիբոյեդով
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
և Արիության մեդալ

Կենսագրություն խմբագրել

 
Վաչե Ռոստոմյանի շիրիմը
 
Վաչե Ռոստոմյանի կիսանդրին

Վաչե Ռոստոմյանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 30-ին Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում՝ հողագործի ընտանիքում։ Նախնիները եկել են Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքից։ Հայրը՝ Անդրանիկ Բագրատի Ռոստոմյան, մայրը՝ Հասմիկ (Օֆելյա) Նարիմանի Ռոստոմյան։ Ընտանիքը ունեցել է 4 զավակ (3 տղա, 1 դուստր), որոնցից Վաչեն միջնեկն էր։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ Յոթ տարի սովորել է գյուղում, այնուհետև ընդունվել է Ա.Շահինյանի անվ. ֆիզմաթ դպրոց։ Ավարտելուց հետո էքստեռն քննությամբ ընդունվել է ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետ։ Ուսումն ավարտելուց հետո գործուղվել է Կապան 5 տարի ժամկետով՝ տեղանքը ուսումնասիրելու համար։ 1991 թվականի սեպտեմբերից աշխատել է գյուղի դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցիչ, սակայն այն հետապնդում էր մեկ այլ նպատակ, նա ցանկանում էր տեղում ձևավորել խմբեր, որոնք կմեկնեին Արցախ։ 4 ամսվա ընթացքում ձևավորում է 2 խումբ՝ «Մրրիկ» և «Կայծակ» անուններով՝ յուրաքանչյուրում 11 անդամ։

Դեռևս երիտասարդ հասակից իր հարազատների վրեժը սրտում մոռանալ չէր տալիս։ 1988 թվականին արցախյան շարժման պատճառով Կապանից վերադարձել է Երևան՝ Արցախ մեկնելու նպատակով։ Աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, որպես քարտեզագիր։ Եղել է Սիմոն Աչիկգյոզյանի ուսանողը։

1988 թվականից անդամագրվում է Արցախ մեկնող խմբին։ Այդ շրջանում մի քանի անգամ մեկնում է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղ, մասնակցում է տեղի մարտերին։ Մասնակցություն Է ունեցել Շուշիի առանձնակի գումարտակի մարտերին։ Եղել է Էջմիածնի ջոկատի պատասխանատուներից մեկը։ 1990 թվականին ընտրվում է Էջմիածնի Ռուբեն Տեր–Մինասյան ՀՅԴ նոր ձևավորվող կոմիտեի անդամ՝ 11 ընկերներից կազմված։ Նրա մահվանից հետո կոմիտեն վերանվանվել է Վաչե Ռոստոմյան։ 1988 թվականից մեկնել է Արցախի Գյուլիստան գյուղ որպես լրագրող և ստացել տեղի ժամանակավոր քաղաքացիություն։

 
Աջից՝ Վաչե Ռոստոմյան, ձախից՝ Սամվել Խոստեղյան, ներքևում՝ Պավլիկ Մանուկյան

Զոհվել է 1991 թվականի դեկտեմբերի 16-ին։ Վերջին մարտը մղել է Ստեփանակերտի մոտ, Հասանաբադի Մալիբեյլու գյուղում, որտեղ էլ զոհվել է[1]։ Թաղված է Գրիբոյեդով գյուղում։ Գրիբոյեդով գյուղի դպրոցը անվանակոչվել է Վաչե Ռոստոմյանի անվամբ, որտեղ և տեղադրվել է նրա կիսանդրին[1]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Նրան փորձում էին հետ պահել. անզիջում էր. 25 տարի առաջ զոհվեց ազատամարտիկ Վաչե Ռոստոմյանը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։