Վաչագան Սաղաթելյան
Վաչագան Վարդանի Սաղաթելյան (1912, Շուլավեր (այժմ՝ Շահումյան)), հայ խորհրդային մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու (1940), պրոֆեսոր (1971), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)։
Վաչագան Սաղաթելյան | |
---|---|
Ծնվել է | 1912 |
Մահացել է | 1999[1] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Երևանի համալսարանը (1932), որտեղ և դասավանդել է։ 1932 թվականից եղել է մաթեմատիկական անալիզի (1944-1950), բարձրագույն մաթեմատիկայի (1950-1982) ամբիոնների վարիչ, ֆիզմաթ (1943-1949) և մեխմաթ (1968-1970) ֆակուլտետների դեկան[2]։ Սաղաթելյանը մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին» (1941-1945)։ Սաղաթելյանի գիտական աշխատանքները վերաբերում են մաթեմատիկայի և մաթեմատիկական կրթության պատմությանը, հայերեն մաթեմատիկական տերմինաբանության մշակման հարցերին։ Կազմել և թարգմանել է մաթեմատիկայի բուհական և դպրոցական դասագրքեր։
Պարգևներ խմբագրել
- Կարմիր աստղի շքանշան։
- «Պատվո նշան» շքանշան։
- Խաչատուր Աբովյանի անվան մեդալ։
Երկեր խմբագրել
- Բարձրագույն մաթեմատիկայի դասընթաց, մաս 1, 2, Երևան, 1967։
- Մաթեմատիկան Երևանի համալսարանում, Երևան, 1980։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ «Վաչագան Սաղաթելյան». www.ysu.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 150)։ |