Վահի Քենինգեմ (անգլ.՝ Vashti Cunningham, հունվարի 18, 1998(1998-01-18)[2], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի թեթևատլետուհի, բարձրացատկորդ, փակ տարածքում թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության չեմպիոնուհի (2016), ԱՄՆ կրկնակի չեմպիոնուհի։ Պատանիների համաշխարհային ռեկորդակիր (1,99 մ, 2016 թվական)։ 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից։

Վաշտի Քանինգեմ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մականուն(ներ)՝Ti-Ti[1]
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 18, 1998(1998-01-18)[2] (26 տարեկան)
Ծննդավայր՝Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
186 սանտիմետր[3]
Քաշ՝55 կիլոգրամ[3]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1990-ականներին հայտնի ամերիկյան ֆուտբոլիստ Ռանդալ Քանինգհեմի (հանդես է եկել Ֆուտբոլի ազգային լիգա (NFL)ի «Ֆիլադելֆիա Իգլսում» և հարավաաֆրիկացի բալետի պարուհի Ֆելիսիտի դը Յագերի ընտանիքում։ Մանկության տարիներին զբաղվել է մի քանի սպորտաձևով՝ բասկետբոլով, վոլեյբոլով և թեթև աթլետիկայով։ Արդյունքում, ինչպես իր ավագ եղայրը նա էլ ընտրեց բարձրացատկը[4]։

Հոր ղեկավարությամբ նա 17 տարեկանում դարձել է Պանամերիկյան պատանեկան առաջնության հաղթող և կրկնել մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի ամենաբարձր արդյունքը (1.96 մ)։

2016 թվականի ձմռանը հաղթող է դարձել ԱՄՆ-ի առաջնությունում և ցուցաբերել պատանիների համաշխարհային նոր ռեկորդ (1,99 մ)։ Շնորհիվ այդ արդյունքի նա ստացել է առաջարկ Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից` մասնակցելու 2016 թվականի աշխարհի առաջնությանը, չնայած նրան, որ մասնակիցների թիվ արդեն լրացված էր[5]։ Ռեկորդակիր դառնալուց ութ օր անց Վահին մեծահասակների աշխարհի առաջնությունում դարձավ հաղթող՝ 1,96 մ. արդյունքով։

Հաջողակ ելույթներից հետո՝ 2016 թվականի մարտին ստորագրեցին պայմանագիր Nike ապրանքանիշի հետ[6]։

Մասնակցել է Օլիմպիական խաղերին Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ գրավել է 13-րդ հորիզոնականը։

Հիմնական արդյունքներ խմբագրել

Տարի Մրցաշար Կայանալիք վայր Հորիզոնական Արդյունք
2015 Պանամերիկյան առաջնություն երիտասարդների մեջ Էդմոնտոն, Կանադա 1-ին 1,96 մ.
2016 Աշխարհի առաջնություն Պորտլենդ, ԱՄՆ 1-ին 1,96 մ
Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 13-րդ 1,88 մ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել