Վան Արյան

հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Վան Արյան (Վիլյամ Պողոսյան, հունիսի 29, 1949(1949-06-29), Ձորագյուղ, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1991)։

Վան Արյան
Ծնվել էհունիսի 29, 1949(1949-06-29) (74 տարեկան)
ԾննդավայրՁորագյուղ, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎՊՀ
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀայֆիլմ

Կենսագրություն խմբագրել

Վան Արյանը ծնվել է 1949 թվականին Լոռու Ձորագյուղ գյուղում։ Սովորել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Տարբեր պարբերականներում եղել է գրական աշխատող և ֆոտոլրագրող։ Արյանի հեղինակած մանկական պիեսները բեմադրվել են հանրապետական թատրոններում։ Թարգմանել և տպագրության է պատրաստել մինչկոլոմբոսյան շրջանի լատինաամերիկյան ժողովուրդների պոեզիայի ընտրանին։ Արյանի պատմվածքները լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն, բուլղարերեն։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի կինոռեժիսոր և սցենարիստ, նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր։ 1994 թվականին հիմնադրել է «Վան Արյան» հրատարակչական-տպագրական մասնավոր համալիրը[1][2]։

Երկեր խմբագրել

  • Ընդամենը, Երևան, 2010 թվական։
  • Անտեսանելի շղթա, Երևան, 2009 թվական։
  • Ոչ միայն փոքրերի համար, Երևան, 2008 թվական։
  • Քո միակ անունը (պատմվածքներ), Երևան, 1988 թվական։

Պարգևներ խմբագրել

  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2009

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վան Արյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Վան Արյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել