Վանկուվերի երաժշտական ակադեմիա

Վանկուվերի երաժշտական ակադեմիա (անգլ.՝ Vancouver Academy of Music, VAM), կանադական երաժշտական կոնսերվատորիա Վանկուվերում, Բրիտանական Կոլումբիա։ Դպրոցը հիմնադրվել է 1969 թվականին Վանկուվերի համայնքի արվեստի խորհրդի կողմից որպես Մեծ Վանկուվերի համայնքային երաժշտության դպրոց։ Ի սկզբանե դպրոցը գտնվել է Արևմտյան 12-րդ պողոտայում, բայց 1976 թվականի մայիսին տեղափոխվել է Վանիե այգու երաժշտական կենտրոն։ 1979 թվականին դպրոցը պաշտոնապես անվանվել է Վանկուվերի երաժշտական ակադեմիա։ Վանկուվերի երաժշտական ակադեմիան ներկայումս ունի երկու մասնագիտական բաժին, ուսանողական բաժին կատարողական կարիերան կատարելագործելու և նախապատրաստական բաժին նախադպրոցական տարիքի երեխաների և մեծահասակների համար[1]։

Վանկուվերի երաժշտական ակադեմիա
Տեսակերաժշտական դպրոց
Հիմնադրված է1969
Երկիր Կանադա
ՏեղագրությունՎանկուվեր
Վանկուվերի երաժշտական ակադեմիա (Կանադա)##
Վանկուվերի երաժշտական ակադեմիա (Կանադա)
Վանկուվերի երաժշտական ակադեմիա, Կանադա

Պատմություն խմբագրել

Երբ Վանկուվերի երաժշտական ակադեմիան հիմնադրվել էր, այն դասընթացներ էր կազմակերպում միայն պատանիների համար՝ Օրֆի, Սուզուկի և Կոդայի մեթոդներով։ 1971 թվականին երաժշտության տնօրեն, Ջերոլդ Գերբրեխտը (Վանկուվերի սիմֆոնիկ նվագախմբի երկարամյա գլխավոր շեփորահարը) դարձավ դպրոցի երաժշտական տնօրեն և ընդլայնեց դպրոցը՝ ներառելով երաժշտական տեսության, պատմության, կոմպոզիցիայի, պարերի և մասնավոր գործիքային և ձայնային ուսուցման դասընթացներ չափահասների համար։ Դպրոցում ձևավորվեց նաև նվագախումբ և երգչախումբ, սակայն որևէ աստիճան չի շնորհվում [1]:

Ակադեմիայի ծրագրային առաջարկները շարունակվում էին ընդլայնվել 1970 և 1980-ական թվականների ընթացքում` վարպետության դասեր, օպերային սեմինարներ և այլ մասնագիտացված դասընթացներ։ Այս հաջողության շնորհիվ դպրոցը ստեղծեց կոլեգիալ ծրագիր, Ս. Ք. Լի Քոլեջի ծրագիրը, 1987 թվականին համագործակցելով Թոմփսոն Ռիվերս համալսարանի (TRU) և Բրիտանական Կոլումբիայի բաց համալսարանի (BCOU) հետ։ Թոմփսոն Ռիվերս համալսարանում ուսանողները հաճախում են ոչ երաժշտական դասընթացների և երաժշտական դասընթացներ են անցնում ակադեմիայում։ Երաժշտության բակալավրի աստիճանը շնորհվում է Բրիտանական Կոլումբիայի բաց համալսարանի կողմից[1]։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

  • Լիսլ Էլլիս, կոմպոզիտոր
  • Չան-հոն Գոհ, բալետի պարող
  • Սանհի Ստեպակ, սոպրանո
  • Ջոն Կիմուրա Փարքեր, դաշնակահար
  • Ջեյմս Փարքեր, դաշնակահար
  • Գվեն Հոեբիգ, ջութակահար
  • Դեսմոնդ Հոեբիգ, թավջութակահար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Vancouver Academy of Music at thecanadianencyclopedia.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել