Վանի թագավորության կրոն

Ուրարտուի (առասպելաբանություն) կրոն, հավատի համակարգ, որը ընդունված էր Ուրարտու պետությունում, որը գտնվում էր Առաջավոր Ասիայում, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. IX - VI դարերում, Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Ուրարտուի կրոնը բնորոշ էր մերձավոր արևելքում գտնվող հին աշխարհի բազմաստված բռնապետությունների կրոնին, իսկ արմատներով բխում է Միջագետքի և Փոքր Ասիայի կրոնական համակարգից[1]։ Հին Արեւելքի պետությունների կրոնական համակարգի նման, ուրարտական կրոնում նույնպես կար աստվածությունների և տարբեր կրոնական միջոցառումների մեծ պանթեոն։ Ուրարտուի գլխավոր աստվածը համարվում էր Խալդին։ Մարդկանց և աստվածների միջև կապ էր հաստատվում զոհաբերության ծիսակարգերի միջոցով։ Ուրարտուի կրոնում կար հին արևելքի կրոնի շատ էլեմենտներ՝ կյանքի ծառ, օձ, թևերով սկավառակ և այլն, որոնք համընկնում են Հին Միջագետքի կրոնական համակարգի տարրերին[2]։ Վանի կրոնի ամենակարևոր առանձնահատկությունն եղել է հարաբերական կրոնական հանդուրժողականությունը, ինչը պայմանավորված էր պետության բազմազգ կառուցվածքով[3]։

Ուրարտական թևավոր աստվածություն, բրոնզ, Թոփրախ-կալե, Էրմիտաժ

Աղբյուրներ ուրարտական կրոնի ուսումնասիրության համար խմբագրել

 
«Մհերի դուռը» - «աստծու դարպասները», Ռուսախինիլիի մոտակայքում:

Ուրարտական կրոնի ուսումնասիրության համար աղբյուրները շատ քիչ են, քանի որ գիտությունը ներկայումս ունի շատ սահմանափակ թվով սեպագիր փաստաթղթերը, որոնք կբնութագրեին ուրարտացիների կրոնական ծեսերը կամ աստվածությունների համակարգը։ Եզակի է իր տեսակի մեջ Իշպուինի արքայի թողած արձանագրությունը և Թոփրախ-կալեում գտնվող «աստծու դարպասներ» ժայռի վրա փորագրված արձանագրությունը, որը հետագայում կոչվեց «Մհերի դուռ»։ Ինքը «դուռը» ներկայացնում է երեք հաջորդական ուղղանկյունների խորուտներ՝ աստծո եռակի դարպասները, որոնց միջոցով, ըստ հին արևելքի հավատալիքների աստվածությունները կարող են դուրս գալ լեռից[4][5]։ Շնորհիվ Հովսեփ Օրբելու հայտնաբերած սեպագրի, որը գտել էին ռուսական հնէաբանական խմբի կազմակերպած հետազոտությունների ժամանակ[6], 1916 թվականին գիտնականներին հայտնի դարձավ ամբողջ ուրարտական դիցարանը։ Վերջին ժամանակներում Այանիսում անցկացրած հետազոտությունների ժամանակ, Ռուսա Բ-ի ժամանակաշրջանում կառուցված ամրոցում գտել են սեպագրություններ, որտեղ նկարագրվում էր Խալդի աստծոն նվիրված զոհաբերությունները[7]։ Բացի այդ փաստաթղթերից գիտնականների տրամադրության տակ կան սահմանափակ տրաֆերտային ռազմազեկույցների հավաքածու, ուղղված Խալդի աստվածին (օրինակ՝ «Խալդի աստծու անունով, ես Ուրարտուի թագավորս, կառուցեցի մի ամբար...»), որոնք հանդիպում են սեպագրություններում, պահպանվել են աստվածությունների պատկերներ և ծեսերի համար նախատեսված իրերը։ Ուրարտական դիցաբանական տեքստեր, ինչպես նաև աղոթքների և կախարդական անեծքների տեքստեր դեռևս չեն հայտնաբերվել[8]։

Մյուս կողմից, ուրարտական կրոնի ուսումնասիրությունը հեշտացնում է այն փաստը, որ այն մոտ էր ասորական և խեթական կրոներին և դրանց միջոցով ավելի լավ են կարող են հասկանալ ուրարտական կրոնի խորհրդանիշների իմաստը[9][10]։

Ուրարտական կրոնի զարգացման և ձևավորման պատմությունը խմբագրել

Հին Արևելքի կրոնի տարրերը, հավանական է, որ տարածվել է Հայկական լեռնաշխարհում, մինչ Վանի թագավորության ստեղծումը։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջում ներկայիս արևմտյան Ադրբեջանի տարածքում գտվող Ռեվանդուզից ապագա ուրարտական թագավորություն բերվել է Միջագետքի կրոնը, որը վրա հիմնեց ուրարտական կրոնը։ Այդ տարածքում ապրող խեթերը Միտաննիի փլուզումից հետո, հնարավոր է, որ արդեն մոտ էին այդ կրոնական համակարգին, ինչը ձևավորվել էր Միջագետքի կրոնից։ Բորիս Պիոտորովսկին ենթադրել է, որ ուրարտացիները, հենց խեթերից են վերցրել շատ տարրեր կրոնական համակարգի ձևավորման համար[11], այն ժամանակ, երբ Իգոր Դյակոնովը հերքեց խեթական Թեյշուբա և ուրարտական Թեյշեբա աստվածների միջև կապը, ասելով, որ խեթական և ուրարտական պանթեոնները բոլորովին տարբեր են, չնայած այդ երկու ազգերի լեզուների նույնությանը[12]։

Ուրարտական կրոնական համակարգի վրա նաև ազդեցություն է ունեցել Խեթական պետության պանթեոնը, որը նույնպես ուներ մեսոպոտամիական արմատներ։ Այդ խառնուրդից էլ աստիճանաբար առաջացավ ուրարտաական կրոնը և դիցարանը[13][14][15][16]։

Հետագայում, Մենուա, Արգիշտի I, Սարդուրի II և Ռուսա I թագավորների ժամանակաշրջանում, այսինքն՝ պետության ծաղկման շրջանում, կառուցվեցին բազմաթիվ տաճարներ, որոնց մեծ մասը նվիրված էին Խալդի աստծոն, պարբերաբար շատ ուրարտական քաղաքներում իրականացվում էին աստվածներին նվիրված զոհաբերություններ։

Ուրարտական կրոնի ոսկե ժամանակաշրջանը ավարտվեց մ.թ.ա. 714 թվականին, երբ Ասորեստանի թագավոր Սարգոն II-ը երկարատև պատերազմում հաղթեց ուրարտական բանակին, որը գտնվում էր Ռուսա Ա-ի հրամանատարության ներքո, ապա արդյունքում, նա անսպասելի հարձակվեց Մուսասիր քաղաքի վրա և թալանեց, որը Խալդի աստծո սրբազան քաղաքն էր։ Այս իրադարձությունը Խալդի աստծո պաշտամունքին և ողջ ուրարտական կրոնին մեծ վնաս հասցրեց։ Չնայած Ուրարտուն առաջիկա տարիներին կարողացավ վերականգնել Խալդիի արձանը և Մուսասիրը, բայց ասորական Աշուր աստվածը և «նրա զենքը» արդեն իշխանություն էին հաստատել Խալդո աստծո վրա։ Թեև Ուրարտուն և նրա կրոնը արդեն գոյություն ունեին երկար տարիներ, Խալդիի պաշտամունքը այլևս չունեցավ այդ բարձունքը։ Օրինակ, Ռուսա Բ-ի օրոք (մ.թ.ա. 685-639), Ուրարտուի երկրորդ ծաղկման ժամանակաշրջանում, այլևս Խալդիին պատվին տաճարներ չէին կառուցում, ինչպես անում էին առաջ[16]։

Վանի թագավորության վերջին տարիներին, երբ հակառակորդ երկրները ամբողջությամբ թուլացրել էին պետությունը, քուրմերը հաղորդակցվում էին ոչ թե Խալդիի հետ, այլ Թեյշեբայի և նույնիսկ ասորական գերագույն աստված Աշուրայի հետ, նաև բաբելոնական Մարդուկի հետ։ Հնարավոր է, որ մայրաքաղաքի տեղափոխումը Թեյշեբաինի, նույնպես կապված էր Խալդիի պաշտամունքի թուլացման հետ, հույսեր կապելով Թեյշեբա աստծո հետ։ Այդ ժամանակաշրջանում ուրարտական կրոնը մեծ անկում ապրեց։

Ուրարտական պանթեոն խմբագրել

Ուրարտական պանթեոնի կաառուցվածքը հիմնականում կապված էր Միջագետքի կրոնների հետ, մասամբ Ասորեստանի և խեթերի, միայն գերագույն աստվածը փոխարինվել է ուրարտական Խալդի աստծով։ Օրինակ, ուրարտական սեպագրություններում Շիվինի և Թեյշեբա աստվածներին նշելու համար օգտագործվել են ասորական գաղափարագրերը, որոնք համապատասխանաբար մատնանշում են ասորական Ադադ և Շամաշ աստվածների նույնությունը, իսկ Խալդի աստծո անունը գրում էին հնչյունաբանությամբ։ Հայտնի կրոնական ծեսերը, այդ թվում զոհաբերությունների ծեսերը, նույնպես ունեցել են մեսպոտամիական արմատներ[17]։ Ուրարտական անտրոպոմորֆիզմային աստվածները պահպանում է որոշ զոոմորֆիզմի տարրեր, օրինակ դրանք ունեին թևեր և կոտոշներ[18]։

Ուրարտական պանթեոնում նաև կային Խալդի աստծո տարբեր ձևեր[19]։ Ինչպես Միջագետքի պանթեոնում, որոշ աստվածության ունեն ավելի հին տոտեմականբնույթ, ինչպես օրինակ լեռների, ճանապարհների, քարանձավների և այլնի աստվածները[20]։ Արական սեռի աստվածները ավելի կարևոր դեր ունեին, քան իգականները, դրա համար «Մհերի դռան» ցուցակում, նրանք զբաղեցնում էին 79-ից 63 տեղերը[21]։

Ուրարտուի յուրաքանչյուր աստծուն հատկացվում էր Հայկական լեռնաշխարհի որոշ տարածքներ[5]։

Ուրարտական պանթեոնի աստվածների կրճատված ցուցակը խմբագրել

Աստվածության անվանումը Սեռ Զոհաբերման ենթակա ցլերի թիվը[22] Զոհաբերման ենթակա ոչխարների թիվը Ծանոթագրություններ
1 Խալդի արական 17 34 Ուրարտուի գլխավոր աստված
2 Թեյշեբա արական 6 12 Ամպրոպի, կայծակի աստված
3 Շիվինի արական 4 8 Արևի ասված
5 Շեբիթու արական 2 4
6 Շիելարդի արական 1 2 Լուսնի ասված
7 Խալդի աստծո զենքեր արական 1 2 Հնարավոր է Խալդի աստծո ձևն է
8 Աիրաինի արական 1 2 Քարանձավների աստված
9 Խարա արական 1 2 Ճանապարհների աստված
10 Առնի արական 1 2 Լեռների աստված
11 Մուսասիր քաղաքի աստված արական 1 2
12 Տուշպա քաղաքի աստված արական 1 2
13 Էբանի արական 1 2 Հողի աստված
14 Բաբանիա արական 10 Լեռնային երկրի աստված
15 Արուբաինի իգական 1 1 Խալդի աստծո կին
16 Խուբա իգական 1 1 Թեյշեբա աստծո կին[23]
17 Տուշպեա իգական 1 1 Շիվինի աստծո կին
18 Ծինուիարդի իգական 2 Հնարավոր է համապատասխանում է Իշտար աստծոն[24]

Ուրարտուի գլխավոր աստվածները խմբագրել

Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին, ինչպես նաև նրանց կանայք՝ Ուարուբաինին, Խուբան եւ Տուշպեան։

Խալդի խմբագրել

Խալդին Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածությունն է։ Նրա անունը Մուսասիրում (Մուծածիր) հնչել է Ալդի, իսկ ասորեստանյան արձանագրություններից հայտնի է Խալդիա ձևով։ Լինելով բուն Վանի թագավորության երևույթ, նա, ամենայն հավանականությամբ, սկզբում թագավորող տոհմի հովանավորողն է եղել, իսկ հետագայում, պետականության կազմավորմանը զուգահեռ, ստացել է համաբիայնական (համաուրարտական) նշանակություն[17]։. Թագավորության ամբողջ տարածքում տարածված են եղել Խալդի աստծուն նվիրված քաղաքներ, տաճարներ և այլն։ Վանի թագավորության դիցարանի մյուս աստվածների համար տաճարների կառուցման մասին տեղեկությունները չնչին տոկոս են կազմում։ Հետևաբար պաշտոնական կրոնական արարողությունները հիմնականում կատարվում էին Խալդիի տաճարներում և յուրաքանչյուր պաշտամունքային երթ կապվում էր նաև նրա անվան հետ։ Խալդին հովանավորն էր բազմաթիվ երևույթների, որոնք ունեին իրենց հատուկ աստվածությունները և ըստ էության ինքնուրույն կարող էր ներկայացնել ամբողջ դիցարանը։ Բացի այդ, տարբեր աստվածություններ միաձուլվում էին Խալդիի հետ, կարծես նրա պաշտամունքը ամբողջացնելու նպատակով։ Խալդին նաև պատերազմի ու հաղթանակի աստվածն էր, քանի որ Վանի թագավորության բնակիչների պատկերացմամբ նա էր առաջնորդում իրենց բանակներնու պարգևում հաղթանակ։ Նա նաև ընտանիքի, կյանքի, կենսասիրության մի աստվածություն էր, որովհետև ամենից հաճախ նրանից էր խնդրվում «կյանք, ուրախություն, մեծություն»։ Ինչպես ցույց են տվել Ի․Մ․ Լոսևայի ուսումնասիրությունները, Խալդին նաև պտղաբերության և բուսականության աստվածն էր։ Նա արհեստների ու երկրագործության հովանավորն էր, որովհետև նրա հրամանով ու նրա անունից էին հիմնվում քաղաքներ, տաճարներ, գրվում արձանագրություններ, փորվում ջրանցքներ, գցվում այգիներ։

Թեյշեբա խմբագրել

Նա հանդիսանում է Վանի թագավորության դիցարանի երկրորդ աստվածությունը։ Թեյշեբբան Խալդիի նման տիտղոսներով օշտված չէ։ Հայտնաբերված արձանագրություններից միայն մեկում է նա «տեր» անվանված՝ «Թեյշեբա աստծուն՝ տիրոջը» տարբերակով։ Նրա պաշտամունքի հետ առնչվում է «Թեյշեբա աստծո զորքերը» արտահայտությունը։ «Մհերի դռան» արձանագրության տվյալների համաձայն՝ Թեյշեբայի պաշտամունքային կենտրոններն էին Կումենու և Էրիդիա քաղաքները։ Թեյշեբայի պաշտամունքը տարածված էր նաև Վանա լճի արևելյան ափերի մոտ, քանի որ այս տարածքից հայտնի են նրան ձոնված երկու արձանասյուներ, որոնցից առաջինը հիմնել է Մենուա արքան Վան քաղաքից արևելք՝ Վարագա լեռան վրա, իսկ մյուսը՝ Ռուսա Ա–ն Վան քաղաքում։ Հետագայում Թեյշեբայի պաշտամունքը տարածվել է Արարատյան դաշտում և Սևանա լճի ափերին, քանի որ այս վայրերում կառուցվել են քաղաքներ՝ նվիրված Թեյշեբա աստծուն։ Դրանցից են Ռուսա Ա–ի կողմից Սևանա լճի ափին հիմնադրված «Թեյշեբա աստծո քաղաքը» և Ռուսա Բ–ի հրամանով կառուցված Թեյշեբաինին (Կարմիր բլուր)։

Շիվինի խմբագրել

Շիվինիի անունը հիշատակված է երրորդը՝ Խալդի և Թեյշեբա աստվածություններից հետո։ Այս արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Շիվինիի պաշտամունքի հետ են առնչվել «Արտուուարասի» առասպելական էակները որպես «Շիվինի աստծո զորքեր»։ Նույն արձանագրության տվյալների համաձայն՝ Շիվինիի պաշտամունքային կենտրոններ են եղել Տուշպա և Ուիշինի քաղաքները։ Տուշպան Վանի թագավորության մայրաքաղաք է եղել, որը հիմնադրել է Սարդուրի Ա–ն։ Ուիշինին հիշատակվում էնաև Մինուա արքայի՝ Աղթամարում գտնված արձանագրությունում։ Շիվինիի պաշտամունքը կապվում է նաև Վանա լճի հետ[25][26]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Zimansky P. E. Ancient Ararat, A Handbook of Urartian Studies. — New York: Caravan books, 1998. — С. 86. — 332 с. — ISBN 0-88206-091-0
  2. Пиотровский Б.Б. Ванское царство (Урарту) / Орбели И.А.. — Москва: Издательство Восточной литературы, 1959. — С. 220—231. — 286 с. — 3500 экз.
  3. Zimansky P. Ecology and Empire: The Structure of the Urartian State. 
  4. Пиотровский Б.Б. Ванское царство (Урарту) / Орбели И.А.. — Москва: Издательство Восточной литературы, 1959. — С. 221, 224—225. — 286 с. — 3500 экз.
  5. 5,0 5,1 Mirjo Salvini. The historical background of the Urartian monument of Meher Kapisi // Çilingiroğlu A, French D. H. Anatolian Iron Ages 3; The proceedings of the Third Anatolian Iron Ages Colloquium held at Van, 6—12 1990. — Ankara: British Institue of Archaeology in Ankara, 1994. — В. 16. — С. 205—210. — ISBN 1-898249-05-9.
  6. Марр Н. Я., Орбели И. А. Археологическая экспедиция 1916 года в Ван. — Петроград, 1922.
  7. Mirjo Salvini. The Inscriptions of Ayanis. Cuneiform and Hieroglyphic // Altan Çilingiroğlu, Mirjo Salvini Ayanis I. Ten Years’ Excavations at Rusaḫinili Eiduru-kai, 1989—1998. — Roma: CNR Istituto per GLI Studi Micenei ed Egeo-Anatolici, 2001. — С. 257—320. — ISBN 88-87345-04-X.
  8. Пиотровский Б.Б. Ванское царство (Урарту) / Орбели И.А.. — Москва: Издательство Восточной литературы, 1959. — С. 220. — 286 с. — 3500 экз.
  9. Пиотровский Б.Б. Ванское царство (Урарту) / Орбели И.А.. — Москва: Издательство Восточной литературы, 1959. — С. 228—231. — 286 с. — 3500 экз.
  10. Zimansky P. E. Ancient Ararat, A Handbook of Urartian Studies. — New York: Caravan books, 1998. — С. 86—87. — 332 с. — ISBN 0-88206-091-0
  11. Пиотровский Б.Б. Ванское царство (Урарту) / Орбели И.А.. — Москва: Издательство Восточной литературы, 1959. — С. 231. — 286 с. — 3500 экз.
  12. Дьяконов И. М. Языки древней Передней Азии. — М.: Наука, 1967. — С. 133. — 492 с. — 2100 экз.
  13. Меликишвили Г. А. Мусасир и вопрос о древнейшем очаге урартских племён // Вестник древней истории. —Москва, 1948. — № 2. — С. 37—48.
  14. Salvini Mirjo. Geschichte und Kultur der Urartäer. — Darmstadt, 1995.
  15. Stone E. C., Zimansky P. The Urartian Transformation in the Outer Town of Ayanis // Archaeology in the Borderlands. Investigations in Caucasia and beyound. — Los Angeles: University of California Press, 2003. — ISBN 1931745013.
  16. 16,0 16,1 Barnett R.D.ruen Urartu // Edwards I.E.S., Gadd C.J., Hammond N.G.L., Boardman J. Cambridge Ancient history. 
  17. 17,0 17,1 Пиотровский Б.Б. Ванское царство (Урарту) / Орбели И.А.. — Москва: Издательство Восточной литературы, 1959. — С. 220—221. — 286 с. — 3500 экз.
  18. Пиотровский Б. Б. Урартская мифология // Токарев С. А. Мифы народов мира. — Москва: Советская энциклопедия, 1982. — Т. 2. — С. 549—550.
  19. Пиотровский Б.Б. Ванское царство (Урарту) / Орбели И.А.. — Москва: Издательство Восточной литературы, 1959. — С. 224. — 286 с. — 3500 экз.
  20. Пиотровский Б.Б. Ванское царство (Урарту) / Орбели И.А.. — Москва: Издательство Восточной литературы, 1959. — С. 228. — 286 с. — 3500 экз.
  21. Меликишвили Г. А. К интерпретации урартской надписи Мхер-Капуси // Сообщения Академии наук ГрузССР. — Тбилиси: Издательство Академии наук ГрузССР, 1953. — В. XIV.
  22. Իգական աստվածների համար՝ կովեր։
  23. Կաղապար:Книга:Пиотровский: Ванское царство
  24. Կաղապար:Книга:Меликишвили: Урартские клинообразные надписи
  25. Меликишвили Г. А. Наири-Урарту. — Тбилиси: Издательство Академии Наук Грузинской ССР, 1954. — 446 с. — 1000 экз.
  26. Пиотровский Б.Б. Ванское царство (Урарту) / Орбели И.А.. — Москва: Издательство Восточной литературы, 1959. — С. 58. — 286 с. — 3500 экз.

Գրականություն խմբագրել

  • Վանի թագավորություն (Ուրարտու) /— Մոսկվա. Արևելյան գրականության հրատարակչություն 1959. — 220—231 էջեր — 286 էջ — 3500 օրինակ
  • Chahin M. The Kingdom of Armenia. — second (revised) edition. — Curzon Press, 2001. — ISBN 0-7007-1452-9.
  • История и культура армянского народа с древнейших времён до начала XIX века. — Москва: Восточная литература РАН, 2005. — С. 48—50. — 686 с. — 1500 экз. — ISBN 5-02-018445-4, ISBN 9785020184459.