Վանիկ Ադամյան
ճարտարագետ-մաթեմատիկոս
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վանիկ Գրիգորի Ադամյան (հոկտեմբերի 2, 1946[1], Շիրակի մարզ, Հայաստան), հայ ճարտարագետ-մաթեմատիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2001):
Վանիկ Ադամյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1946[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Շիրակի մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1969) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1997) |
Մասնագիտություն | ճարտարագետ և մաթեմատիկոս |
Կենսագրություն խմբագրել
Վանիկ Ադամյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 2-ին, Շիրակի մարզի Սեպասար գյուղում։ 1969 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1969 թվականից աշխատում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ 2001 թվականին եղել է կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ[2][3]։
Աշխատանքները վերաբերում են ֆիզիկական շարժընթացների և ճարտարագիտական օբյեկտների հաշվարկմանը և նախագծմանը։
Երկեր խմբագրել
- Կիրառական մեխանիկա։ Խնդիրների ուսումնական ձեռնարկ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Գյումրիի կրթահամալիր, Գյումրի, Ա. հ., 2002 (համահեղինակ)[4]։
- Բժշկական պատմություններ։ Պատմվածքներ, ՀԳՄ հրատարակչություն, Երևան, «Վան Արյան», 2005 (համահեղինակ)[5]։
- Կիրառական մեխանիկա-1։ Մեթոդական ցուցումներ, աշխատանքային ծրագիր և ստուգողական առաջադրանքներ հեռակա ուսուցման ուսանողների համար, Կրթության և գիտության Նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Գյումրու մասնաճյուղ, Երևան, Ճարտարագետ, 2010 (համահեղինակ)[6]։
- Կիրառական մեխանիկա-2։ Մեթոդական ցուցումներ, աշխատանքային ծրագիր և ստուգողական առաջադրանքներ հեռակա ուսուցման ուսանողների համար, Կրթության և գիտության Նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Գյումրու մասնաճյուղ, Երևան, Ճարտարագետ, 2010 (համահեղինակ)[7]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=566
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Հանրագիտական բառարան, հ. 1, Ե., 2016:
- ↑ Մանանդյան, Լևոն Թումանի; Ադամյան, Վանիկ Գրիգորի; Պապոյան, Աշոտ Ռաֆիկի; Ենգոյան, Հովհաննես Վաչագանի; Էլլարյան, Մարտիկ Իսրայելի; Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն; Գյումրիի կրթահամալիր, eds. (2002). Կիրառական մեխանիկա։ Խնդիրների ուսումնական ձեռնարկ. Գյումրի: Ա. հ.
- ↑ Ադամյան, Վանիկ Գրիգորի; Ադամյան, Վանիկ; Ադամյան, Սիրարփի (2005). Ալեքյան, Բ (ed.). Բժշկական պատմություններ։ Պատմվածքներ. ՀԳՄ հրատարակչություն. Երևան: «Վան Արյան». ISBN 9789994145003.
- ↑ Մանանդյան, Լևոն Թումանի; Պապոյան, Աշոտ Ռաֆիկի; Ադամյան, Վանիկ Գրիգորի (2010). Կիրառական մեխանիկա-1։ Մեթոդական ցուցումներ, աշխատանքային ծրագիր և ստուգողական առաջադրանքներ հեռակա ուսուցման ուսանողների համար. Կրթության և գիտության Նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) Գյումրու մասնաճյուղ. Երևան: Ճարտարագետ.
- ↑ Ենգոյան, Լ; Պապոյան, Աշոտ Ռաֆիկի; Ադամյան, Վանիկ Գրիգորի (2010). Կիրառական մեխանիկա-2։ Մեթոդական ցուցումներ, աշխատանքային ծրագիր և ստուգողական առաջադրանքներ հեռակա ուսուցման ուսանողների համար. Կրթության և գիտության Նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) Գյումրու մասնաճյուղ. Երևան: Ճարտարագետ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանիկ Ադամյան» հոդվածին։ |