Վանիլլա համակարգչային ծրագիրը այն ծրագիրն է, որն օգտագործողների որևէ կատեգորիայի համար փոփոխված չէ ըստ «պատվիրատուի պահանջների» և պահպանում է իր առաջնային «նորածին» տեսքը, այսինքն այն օգտագործվում է առանց որևէ պատվիրված ձևափոխման։

Եզրի օգտագործումը խմբագրել

Համակարգչային արդյունաբերությունում խմբագրել

Վանիլլա համակարգչային ծրագրերը կարող են դառնալ համընդհանուր տարածված դե ֆակտո արդյունաբերական նորմ կամ դե ֆակտո ստանդարտ, որը լայնորեն օգտագործվում է թե գործարար շրջաններում և թե անհատների կողմից։ Այսինքն առաջնային արտադրողները համընդհանուր տարածված նորմերով վանիլլա ծրագրեր կմտցնեն շուկա, որոնք հնարավոր կլինի ձևափոխել կամ տեղայնացնել ըստ ցանկացած կորպորատիվ կամ անհատական պահանջների։

Համակարգչային խաղերում խմբագրել

«Վանիլլա» եզրը հաճախ օգտագործվում է որևէ համակարգչային խաղի օրիգինալ, ամենաառաջին տարբերակի, կամ էլ այն տարբերակների նկարագրման համար, որոնք բարեկարգվել են («upgrade» են արվել) միայն պաշտոնական ծրագրային հավելումով՝ «patch»-երով (բառացիորեն՝ «կարկատան»)։ Եզրը կարող է նաև կիրառվել օրիգինալ խաղի շարժիչի նկատմամբ, երբ օրիգինալ տարբերակից բացի առկա են նաև «source port»-եր (աղբյուրային ծրագրային կոդի պորտավորումներ, տես անգլ. porting) կամ «expansion pack» (հավելափաթեթ) կոչվող ծրագրային ավելացումներ։ Որպես ծրագրային կոդի պորտավորման օրինակ կարելի է բերել Doom վիդեոխաղի ծրագրային կոդի փոխակերպման աշխատանքները, որոնք իրականացվել էին խաղի սիրահարների կողմից՝ այն DOS օպերացիոն համակարգին վերահարմարացնելու համար[1]։

Հաշվիչ տեխնոլոգիաներում խմբագրել

Հաշվիչ տեխնոլոգիաներում, երբ ասում են «վանիլլա միջուկ» (կեռնել), նկատի ունեն այն միջուկը, որը փոփոխության չի ենթարկվել որևէ երկրորդ կողմի միջամտությամբ։ Դա սովորաբար վերաբերում է Unix[2] հիմքով միջուկներին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Doom Wiki — “Source port
  2. «Origins and History of Unix, 1969-1995». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.