Վանեսա Ռեյ
Վանեսա Ռեյ Լիփթակ (անգլ.՝ Vanessa Ray Liptak, հունիսի 24, 1981, Լիվերմոր, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], ամերիկացի դերասանուհի և երգչուհի, առավել հայտնի է իր Սիսի Դրեյք դերով «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 24, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | Լիվերմոր, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Դերասանական կարիերա
խմբագրել2012 թվականից Ռեյը սկսում է նկարահանվել «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Սիսի Դրեյքին (Շառլոտա ԴիԼաուրենտիս)[2][3]։
2013 թվականին նա միացել է «Կապույտ արյուն» հեռուստասերիալի անձնակազմին 4-րդ եթերաշրջանում և մարմնավորել է Էդի Ջանկոյին[4]։
Անձնական կյանք
խմբագրելՌեյը այժմ ապրում և աշխատում է Լոս Անջելեսի և Նյու Յորքի միջև։ 2003 թվականի հունվարի 8-ին նա ամուսնացել է Դերեկ Ջեյմս Բեյնհեմի հետ[5][6]։ Որոշ ժամանակ անց զույգը ամուսնալուծվում է։ 2015 թվականի մարտին Ռեյը իր Թվիթթերի և Ինստագրամի էջերում հրապարակում է, որ նա նշանվել է իր 6 տարվա ենկերոջ՝ Լենդոն Բիրդի հետ[7], իսկ 2015 թվականի հունիսի 14-ին նրանք ամուսանանում են[8]։
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմ
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2003 | Քրոնիկները։ Քարտեզ | The Sparky Chronicles: The Map | Քրիս | Կարճամետրաժ ֆիլմ |
2004 | Արդյոք նա․․․ | Is He... | Ստեֆ | Կարճամետրաժ ֆիլմ |
2008 | Շանսը գտնելով | Finding Chance | Կատրինա | |
2010 | Հաճելի տղա Ջոնին | Nice Guy Johnny | Լավագույն ընկեր | |
2011 | Հավատա ինձ | Trust Me | ընկերուհի | Կարճամետրաժ ֆիլմ |
2012 | - | Not Waving But Drowning | Ադել | |
2012 | Օգոստոսի վերջին օրը | Not Waving But Drowning | Ֆիբի | |
2013 | Իմաստության ատամ | Wisdom Teeth | ||
2013 | Ընդհանուր ընկերներ | Mutual Friends | Լյուսի | |
2014 | Սատանայի շնորհիվ | Devil's Due | Սյուզի | |
2014 | Կատակում ե՞ս | Are You Joking? | Հելի Լասքի | |
2014 | Կատակում ե՞ս | Are You Joking? | Հելի Լասքի |
Հեռուստասերիալ
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2007 | - | Marriage Under Construction | Ինքը | |
2008 | - | The Battery's Down | Վանեսա | |
2009 | Մահացու ձանձրույթ | Bored to Death | Կլաուդիա | |
2009-2010 | Ինչպես պտտվում է աշխարհը | As the World Turns | Թերի Սեքոնի | 49 սերիա |
2010 | Վնասներ | Damages | Թեսա Մարքեթի | 7 սերիա |
2011 | Սպիտակ օձիք | White Collar | Մեգի Շելդոն | |
2011 | Հիվանդապահ Ջեքին | Nurse Jackie | Տիկին Դոնավան | |
2011-2012 | Կոստյումներ | Suits | Ջենի Գրիֆթ | 8 սերիա |
2012 | Աղջիկներ | Girls | Հեյթեր Թրեյվիս | |
2012 | Ճիշտ է չիմանալ | The Right Not to Know | Էրթի Չիք | Մինիսերիալ |
2012-ից | Հմայիչ խաբեբաները | Pretty Little Liars | Սիսի Դրեյք/Շառլոտա ԴիԼաուրենտիս | 15 սերիա |
2013 | Մենտալիստը | The Mentalist | Քեյսի Ռոբինս | |
2013-ից | Կապույտ արյուն | Blue Bloods | Էդի Ջանկո | 50 սերիա (սկսած 4-րդ եթերաշրջանից) |
2014 | Իմ օրը | My Day | Վանեսա Ռեյ | Հեռուստաֆիլմ |
2016 | Սերիական | Serialized | Հանա | Հեռուստաֆիլմ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վանեսա Ռեյ». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Սփոյլեր, Հմայիչ խաբեբաները 3-րդ եթերաշրջան». Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Հմայիչ խաբեբաները 4Բ եթերաշրջանի սփոյլեր։ Սիսի Դրեյքը պետք է վերադառնա». Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 'Blue Bloods' Season 4 premiere: 'Unwritten Rules' tested after a cop's murder Արխիվացված 2013-10-14 Wayback Machine Bobbin, Jay at zap2it.com, September 27, 2013.
- ↑ «Ամուսնությաուն շինարարության տակ 1». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Nevada Marriage Index 1966–2005, Nevada State Health Division, Office of Vital Records, Carson City, Nevada.
- ↑ «Էքսսկլյուզիվ։ 'Կապույտ արյուն' հեռուստասերիալի աստղ Վանեսա Ռեյը նշանվել է». Մարտի13, 2015.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Վանեսա Ռեյը ամուսնացել է երաժիշտ Լենդոն Բիրդի հետ».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանեսա Ռեյ» հոդվածին։ |