Վանդոմի սյուն (ֆր.՝ la colonne Vendôme), Մեծ բանակի «հաղթանակի սյուն» (նախին անվանումն է) Փարիզի 1-ին շրջանում՝ Վանդոմի հրապարակում։ Կանգնեցվել է Նապոլեոն I-ի՝ 1806 թվականի հունվարի 1-ի հրամանագրով՝ ի հիշատակ 1805 թվականին Երրորդ կոալիցիայի պատերազմում տարած հաղթանակի։ Սյունը կառուցվել է 1806 թվականի օգոստոսի 25-ից 1810 թվականի օգոստոսի 15-ը։

Վանդոմի սյուն
Տեսակհաղթանակի սյուն և քանդակ
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունՓարիզի 1-ին շրջան[1]
ՓողոցՎանդոմի հրապարակ
Բարձրություն44,3 մետր
Շինանյութբրոնզ
Հիմնադրված է1800
ՃարտարապետJean-Baptiste Lepère? և Jacques Gondouin?
Իրադարձություններdemolition? և վերակառուցում
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
Քարտեզ
Քարտեզ

Վանդոմի սյունը կառուցվել է Հռոմի Տրայանոսի սյան նմանությամբ[2]։ Այն իբր պատրաստվել է հարյուրավոր թնդանոթներից, որոնք Մեծ բանակը առգրավել էր իր հակառակորդներից՝ ռուսներից ու ավստրիացիներից։ Իրականում այն կառուցվել է քարից ու պատվել բրոնզե բարձրաքանդակներով։ Դա երևում է ջարդված սյան լուսանկարներից։ Սյան բարձրությունը 44,3 մ է, շրջագիծը՝ 3,6 մ։ Սյունը գալարաձև է․ կառուցված է 280 մ երկարությամբ ժապավենից, որի բրոնզե շապիկին 425 բարձրաքանդակ է արված։ Բարձրաքանդակներում, որոնց հեղինակը Լապերն է, պատկերված են 1805 թվականի պատերազմի դրվագներ։ Սյան գագաթին բաց սրահ է, որի կենտրոնում խոյանում է Նապոլեոնի արձանը, որը սյան պատմություններում արդեն երրորդն է։ Արձանի հեղինակը Օգյուստ Դյումոնն է։ Նապոլեոնը հին հռոմեական կայսրի կերպարանքով է, որ հագել է կարճ անձրևանոց և ունի փառքի պարագաներ՝ սուր, հաղթանակի թևավոր աստված և կայսերական դափնեպսակ։

Պատմություն խմբագրել

 
Նապոլեոնի երկրորդ արձանը․ 1863 թվականին Վանդոմի սյունը հանելուց հետո այն տեղափոխվել է Հաշմանդամների տուն։

Աուստերլիցի ճակատամարտից հետո առգրավված ռուսական ու ավստրիական թնդանոթներից ձուլված սյունը Տրայանոսի սյան նմանությամբ Նապոլեոնի ցանկությամբ կանգնեցվել է քանդակագործ Ֆրանսուա Ժիրարդոնի հեղինակած Լյուդովիկոս XIV-ի արձանի տեղում, որն անդտեղ եղել է ուղիղ հարյուր տարի՝ 1692 թվականի օգոստոսի 12-ից մինչև 1792 թվականի օգոստոսի 12-ը։ Հուշաձանի կառուցումն արժեցել է 2 միլիոն ֆրանկ։

Դաշնակիցների կողմից 1814 թվականին Փարիզը գրավելուց հետո Նապոլեոնի առաջին քանդակը հանվել է և փոխարինվել Բուրբոնների՝ սպիտակ ջրաշուշաններով դրոշով։ 1818 թվականին արձանը ձուլել են՝ դրանից պատրաստելով Հենրի IV-ի արձանը և այն տեղադրելով Նոր կամրջին։

1833 թվականին Հուլիսյան հեղափոխությունից հետո Լուի Ֆիլիպ I-ը հրամայել է պատրաստել Նապոլեոնի նոր արձանը և այն տեղադրել սյան վրա։ Քանդակը պատրաստել է Էմիլ Սյորեն։ Այնտեղ Նապոլեոնը պատկերված է իր նշանավոր երկծալ գլխարկով, սյուրտուկով, իսկ աջ ձեռքին հեռադիտակ է։ 1863 թվականին Նապոլեոն III-ը, վախենալով այն բանից, որ թանկարժեք արձանը կարող է տուժել վատ եղանակից, հրամայել է հանել այն և տեղադրել Հաշմանդամների տանը՝ Նապոլեոն I-ի դամբարանին մոտ, իսկ սյան համար պատվիրել է արձանի կրկնօրինակը։

Վանդոմի սյունը՝ Նապոլեոն I-ի վերականգնված արձանով, մի կողմից դարձել է բոնապարտականների խորհրդանիշը, մյուս կողմից Նապոլեոնի հակառակորդների քննադատության թիրախ է դարձել։ Այսպես, Հայնրիխ Հայնեն արձանը համարել է միլիտարիզմի փառաբանում։ Ֆրանսիացի նշանավոր բանաստեղծներ Օգյուստ Բարբիեն և Ալֆոնս դը Լամարթինը նունյպես արտահայտել են իրենց դժգոհությունը։ Սյունը քանդել են պահանջել փիլիսոփա Օգյուստ Կոնտը, հրապարակախոսներ Պ․ Լանժալեն և Պ․ Կորիեն։

Փարիզի կոմունայի ժամանակաշրջան խմբագրել

 
Քանդված սյունը
 

Ամենադրամատիկ իրադարձությունները՝ կապված սյան հետ, տեղի են ունեցել 1871 թվականին՝ Փարիզի կոմունայի օրերին։ Նկարիչ Գյուստավ Կուրբեն դեռևս 1870 թվականի սեպտեմբերին Երկրորդ կայսրության անկման օրերից արտահայտվել է սյունը քանդելու օգտին, քանի որ այն թողել է «խաղաղ այգում արյունոտ գետակի տպավորություն»։ Նա առաջարկել է այն տեղադրել Հաշմանդամների տան էսպլանադայի ազատ վայր, ուր հիմնականում այցելում էին զինվորականներ։ Կոմունայի ժամանակ Կուրբեն դարձել է մշակույթի կոմիսար և մոտ է եղել իր մտադրության իրագործմանը, սակայն Փարիզի հասարակական կարծիքը պահանջել է սյան ամբողջական վերացում։

1871 թվականի ապրիլի 12-ին Ֆ․ Լիայի առաջարկով Կոմունան որոշում է ընդունել․

«Հաշվի առնելով, որ Վանդոմի հրապարակի կայսրական սյունը կոպիտ ուժի ու կեղծ փառքի խորհրդանիշ է դարձել, որը փառաբանում է միլիտարիզմը, ժխտում է միջազգային իրավունքը և հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության երեք մեծ սկզբունքներից մեկի՝ եղբայրության գաղափարի աղավաղում՝ Փարիզի կոմունան որոշում է․ հոդված առաջին․ Վանդոմի հրապարակի սյունը պետք է քանդվի»։

1871 թվականի մայիսի 18-ին հսկայական բազմության ներկայությամբ սյունը տապալվել է գետնին։

Կոմունայի պարտությունից հետո նոր կառավարությունը վերականգնել է սյունը, հերթական անգամ կանգնեցրել է Նապոլեոն I-ի արձանը և Կուրբեին պարտադրել է վճարել ծախսերը։ Նկարչի ունեցվածքը բռնագրավվել ու վաճառվել է, բայց բանտից դուրս գալուց հետո էլ նա դեռ պարտավոր էր ամեն տարի վճարել 10,000 ֆրանկ։ Յոթ տարի անց Կուրբեն մահացել է աղքատության մեջ։

Ինչպես այցելել խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Коллектив авторов Всемирное культурное наследие. Учебник. — Litres, 2018-07-04. — 369 с. — ISBN 9785041212827

Գրականություն խմբագրել

  • Ադոլֆ Պլյուշար, Հանրագիտարանային բառապաշար, հատոր 8. — Ա․ Պլյուշարի հրատարակչություն, С.-П., 1837 — էջ. 234 (Վանդոմի սյուն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանդոմի սյուն» հոդվածին։