Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոց

Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոց, կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն Վանաձորում։

Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1965
ՀիմնադրիրԷդուարդ Կզարթմյան
Անվանված էՇարա Տալյան
ՏնօրենԱնահիտ Խանզադյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՎանաձոր
ՀասցեՎանաձոր, Վարդանանց 41

Պատմություն խմբագրել

Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1965 թվականին կոմպոզիտոր Էդուարդ Կզարթմյանի ջանքերով, Բաթումի փողոցի թիվ 11 շենքի նկուղային հարկում՝ որպես թիվ 1 երաժշտական դպրոցի մասնաճյուղ։ 1966 թվականից դպրոցը դարձել է ինքնուրույն միավոր և տեղափոխվել Բաթումի 9 հասցեի հանրակացարանի շենքի առաջին հարկ։ 1971 թվականին դպրոցն անվանակոչվել է Շարա Տալյանի անվամբ[1]։

Երաժշտական դպրոցում գործում են հետևյալ բաժինները՝

  • Դաշնամուր
  • Ժողովրդական և փողային գործիքներ
  • Լարային գործիքներ
  • Երգ
  • Պար

Ծանոթագրություններ խմբագրել