Վայրքարդի սկանդալ (գերմ.՝ Wirecard-Skandal), կորուպցիոն սկանդալ, որը պայմանավորված է եղել մի շարք կոռուպցիոն գործողություններով, որոնցից էր՝ կեղծ ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը, որն էլ հանգեցրել է Wirecard կազմակերպության սնանկացմանը։ Ընկերությունը գտնվում էր Մյունխենում և զբաղվում էր Ֆինանսական ծառայություններ մատուցելով :Ընկերությունը հաճախորդներին առաջարկում էր էլեկտրոնային վճարումների և ռիսկերի կառավարման ծառայություններ, ինչպես նաև ֆիզիկական քարտերի թողարկման և վերաթողարկան ծառայություններ։ Ընկերությունը ընդգրկված էր DAX ինդեքսում։ Wirecard Bank AG-ը որը այս ընկերության դուստր ձեռնարկությունն էր ուներ բանկային լիցենզիա և պայմանագրեր մի քանի միջազգային ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։

Վայրքարդի սկանդալ
Accounting scandal, ֆինանսական հանցագործություն Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաviolation of law
 • հանցանք
  • corporate crime Խմբագրել Wikidata
ՄասնակիցWirecard, Ernst & Young, Federal Financial Supervisory Authority Խմբագրել Wikidata
ՀետևանքԳնողունակություն, Կալանք Խմբագրել Wikidata
Հայտնաբերող կամ հնարողFinancial Times, Dan McCrum, Stefania Palma Խմբագրել Wikidata
Հայտնաբերման ամսաթիվ2020 Խմբագրել Wikidata

Հաշվապահական հաշվառման սխալների մասին ենթադրություններ և պնդումներ եղել են ընկերության հիմնադրման առաջին իսկ օրերից մինչև 2019 թվականը, այն հրապարակայնացվել է այն բանից հետո, երբ Financial Times-ը հրապարակեց մի շարք ազդարարների բողոքներ և ներքին փաստաթղթեր որոնք վկայում էին այդ մասին։ 2020 թվականի հունիսի 25-ին Wirecard-ը հայտարարել է իր անվճարունակության մասին, երբ պարզ է դարձել, որ անհետացել է 1,9 միլիարդ եվրո[1][2], ինչպես նաև նրա գլխավոր տնօրենի՝ Մարկուս Բրաունի պաշտոնանկության և ձերբակալության պատճառով[3]։ Գերմանիայի առաջատար ֆինանսական վերահսկողության դաշնային մարմնի (BaFin) կողմից օրենսդրության խախտման և Wirecard-ի աուդիտով զբաղվող ընկեկերության՝ Ernst & Young-ի, հնարավոր անփութության վերաբերյալ մեղադրանքներ են բարձրաձայնվել։

Wirecard կազմակերպության առաջխաղացումը խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին։ 2002 թվականին, երբ Մարկուս Բրաունի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց, ընկերությունը կենտրոնացավ առցանց վճարային ծառայությունների մատուցման վրա։ Ստանալով InfoGenie AG կազմակերպությունից իրավունք Wirecard-ը դարձավ Neuer Markt ֆոնդային շուկայի մասնակից, որը քննադատվեց քանի որ այդ ձևով կազմակերպությունը խուսափեց պատշաճ ստուգումից[4]։ Կազմակերպությունը նոր բաժնետոմսեր թողարկելու միջոցով մեծացրեց կապիտալը և ներառվեց Prime Standard ֆոնդային շուկայում ' հակադարձ IPO-ի միջոցով։ 2007 թվականին EY-ի կողմից իրականացված մանրակրկիտ աուդիտը փարատեց ներդրողների մտահոգությունները։ Wirecard-ը ներառվել է TecDAX - ում 2006 թվականից[5] և DAX-ում 2018 թվականից[6]։ 2018 թվականին Wirecard-ի բաժնետոմսերը ամենաբարձրն են գնահատվել՝ ընկերությունը գնահատվել է 24 միլիարդ եվրո։

Wirecard-ի արագ աճի հիմքում միջազգային ընդլայնման էր, որը իրականանում էր տեղական ձեռնարկությունների ձեռքբերման միջոցով։ 2017 թվական մարտին Wirecard-ը ձեռք բերեց Citi Prepaid Card Services-ը և ստեղծեց Wirecard Հյուսիսային Ամերիկան՝ մուտք գործելով ԱՄՆ շուկա[7]։ Նաև 2007 թվականին Wirecard-ը ընդլայնվեց բանկային ոլորտում՝ գնելով XCOM Bank AG-ը, այնուհետև կնքելով պայմանագրեր Visa-ի և Mastercard-ի հետ սկսեց թողարկել քարտեր։ 2019 թվականի նոյեմբերին Wirecard-ը մուտք գործեց չինական շուկա՝ ձեռք բերելով Պեկինում գործող AllScore վճարային ծառայությունները։

Անկման պատճառները խմբագրել

Wirecard-ը իր շահույթը չափից շատ ցույց տալու նպատակով մի շարք խարդախ հաշվապահական գործունեություն է ծավալել[8]։ Չնայած մեղադրանքներին, BaFin-ը քիչ միջոցներ օգտագործելով կարողացավ ընկերության դեմ պայքարլ, մինչև դրա վերջնական փլուզումը։

Հաշվապահական խախտումներ խմբագրել

Wirecard-ի համակցված բանկային (իր դուստր ընկերության Wirecard Bank-ի ) և ոչ բանկային (հիմնականում վճարումների մշակում) գործառնությունները նրա ֆինանսական արդյունքներն ավելի դժվար համեմատելի էին դարձնում այլ նմանատիպ ընկերությունների հետ, ուստի ներդրողները հույս ունենին որ ընկերության ճշգրտված ֆինանսական հաշվետվությունները ճիշտ են[9]։ «Ճշգրտված» հաշիվետվությունները, նման չեն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխանող հաշվետվությունների, այդ պատճառով ընկերությունը կարողացել է եկամուտների և դրամական հոսքերի ուռճացված ցուցանիշներ ներկայցնել[10]։ Վտանգի մասին դեռևս նախազգուշացվել է 2008 թվականին, երբ գերմանական բաժնետերերի ասոցիացիայի ղեկավարը բարձրաձայնեց Wirecard-ի հաշվեկշռային խախտումների մասին:Այն բանից հետո, երբ EY-ն հատուկ աուդիտ անցկացրեց՝ ի պատասխան քննադատությունների, այդ ժամանակից այն դարձավ որպես Wirecard-ի հիմնական աուդիտոր և այդպես եղավ ընկերության ողջ պատմության ընթացքում։ 2015-ին Financial Times-ը զեկուցեց, թե ինչ է տեսնում որպես զգալի թերություն Wirecard-ի կարճաժամկետ ակտիվների և պարտավորությունների միջև։ Սա այն պատճառով էր որ Wirecard-ը միայն փոքր միջնորդավճար էր վերցնում իր ծառայությունների դիմաց[11]։ Ի պատասխան՝ Wirecard-ը պահպանեց Մեծ Բրիտանիայի իրավաբանական ընկերության Schillings-ի և Լոնդոնում գտնվող FTI Consulting-ի հանրային կապերի գործակալության ծառայությունների մատուցումը։ Ավելի ուշ՝ 2015 թվականին, J Capital Research-ը հրապարակեց զեկույց, որը խորհուրդ էր տալիս կրճատել Wirecard-ի բաժնետոմսերը, քանի որ ընկերության ասիական գործառնությունները շատ ավելի փոքր էին, քան հայտարարվում էր[9]։ 2016 թվականին Zatarra Research անունով նախկինում անհայտ կազմակերպության կողմից հրապարակված քննադատական զեկույցը հանգեցրեց բաժնետոմսերի գների անկման, ինչը դրդեց BaFin-ին հետաքննություն սկսել շուկայի հնարավոր մանիպուլյացիայի վերաբերյալ[12][13]։

2021 թվականի հուլիսին Wirecard ընկերությունը վարձեց Alix Partners կորպորատիվ հետախուզական ընկերությանը, որպեսզի իր հաշվապահական պրակտիկայի վերաբերյալ մանրամասն քննություն իրականացնի, արդյունքում պարզ դարձավ որ Wirecard-ը անկարող է վճարել իր պարտքերը կամ կատարել իր ֆինանսական պարտավորությունները և համարվում է անվճարունակ[14]։

Wirecard-ի ոչ թափանցիկ եղանակով ձեռքբերումները և կորպորատիվ կառուցվածք խմբագրել

Wirecard-ի քննադատները նշում են որ գլոբալ ձեռքբերումները՝ որպես օրգանական աճի հետ կապված խնդիրները քողարկելու միջոց են հանդիսացել՝ ավելացնելով եկամուտները արտաքին աղբյուրներից։ Վաղ քննադատություններն ուղղված էին Wirecard-ի կողմից շուկայական արժեքից զգալիորեն ավելի փոքր գնով ձեռնարկությունների գնումներին վճարելով դրանց դիմաց բարձր գումար։ 2015 թվականին Wirecard-ը գնեց 340 միլիոն եվրոյով հնդկական ընկերություն որի հիմնադիրներն չէին կարողացան ֆինանսավորում ներգրավել գնահատելով իրենց հիմնական ակտիվները 46 միլիոն եվրոյով[15]։ Wirecard-ը արձագանքեց դրան պնդելով, որ անկանխիկ ֆինտեխ արդյունաբերության արագ աճը արդարացնում է նման գնահատումները[16]։ Wirecard-ի «գնել և կառուցել» ռազմավարության հետ կապված մի շարք գործարքներ քննադատվեցին որպես անսովոր ձևով կազմված, ինչը հանգեցրեց 670 միլիոն եվրոյի ոչ նյութական ակտիվների ստուգման դժվարություններին[17]։

2018 թվականին Հարավային հետաքննող լրագրող հիմնադրամը (այժմ՝ Ֆինանսական լրագրության հիմնադրամ) յոթ ամիս տևած հետաքննությունից հետո եզրակացրեց, որ ըստ ներկայացված փաստաթղթերի, Wirecard-ի կողմից 2015 թվականի հոկտեմբերին 340 միլիոն եվրոով գնած հնդկական ընկերության առնվազն 175 միլիոն եվրոն չի փոխանցվել։

Ընկերության շահույթի արհեստական աճը խմբագրել

2019 թվականի հունվարին Financial Times-ը զեկուցել է Wirecard-ի Սինգապուրի հետաքննության ընթացքում բացահայտված խախտումների մասին, որը սկսվել է 2018 թվականի մարտին ներքին կարգով։ Wirecard-ի ասիական-խաղաղօվկիանոսյան գործառնությունների հաշվապահական հաշվառման ղեկավար Էդո Կուրնյավանին մեղադրում էին շահույթն արհեստականորեն ուռճացնելու նպատակով կեղծ և հետաձգված պայմանագրեր ստեղծելու մեջ՝ անորոշություններ ստեղծելով Wirecard-ի հաշիվների հուսալիության վերաբերյալ[18]։ Rajah & Tann իրավաբանական ընկերության կողմից պատվիրված նախնական զեկույցը, որը դիտվել է FT-ի կողմից, մատնանշում է Wirecard-ի ասիական գործառնությունների մի քանի տարիների ընթացքում հաշվապահական գրքերի սխալ լրացումը՝ Wirecard-ի Մյունխենի օպերացիոն թիմերի որոշակի գիտելիքներով[19]։ Չնայած զեկույցին, որևէ գործողություններ չեն ձեռնարկվել զեկույցում նշված հիմնական անձնակազմի նկատմամբ։ 2019 թվականի փետրվարին Wirecard-ի ընթացիկ հետաքննություն անցկացրել են Սինգապուրի իշխանությունները[20]։ BaFin-ը երկու ամսով արգելել է Wirecard-ի բաժնետոմսերի կարճ վաճառքը՝ պատճառաբանելով ներդրողների վստահության անկումը։

Ագրեսիվ հարձակում քննադատների վրա խմբագրել

Wirecard-ը անսովոր ագրեսիվ մարտավարության ուներ նրանց նկատմամբ, ովքեր հարցեր էին բարձրացնում ընկերության բիզնես գործառնությունների կամ հաշվապահական հաշվառման վերաբերյա։ 2019 թվականին ընկերությունը վարձել էր Լիբիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավար Ռամի Էլ Օբեյդիին՝ լրագրողների և հանրային կարճ վաճառողների դեմ հակազդող գործողություններ իրականացնելու համար[21]։ Էլ Օբեյդին ապացույցներ է ներկայացրել առ այն, որ Financial Times-ը համաձայնության է եկել կարճ վաճառողների հետ[22], ինչը թերթը մերժել է արտաքին իրավաբանական ընկերության հետաքննությունից հետո[23]։

Աուդիտի ձախողումները խմբագրել

BaFin-ը բազմաթիվ հետաքննություններ է անցկացրել լրագրողների և կարճ վաճառողների դեմ՝ շուկայի ենթադրյալ մանիպուլյացիայի պատճառով՝ ի պատասխան Wirecard-ի մասին լրատվամիջոցների բացասական հրապարակումների։ BaFin-ը չուներ Wirecard-ի հիմնական բիզնեսը կամ նրա հաշվապահական հաշվառումը հետաքննելու իրավասությունը, և իրականում ստուգման իրավունք ուներ միայն Wirecard-ի բանկային բիզնեսի դուստր ձեռնարկության նկատմամբ[24][25]։

Ինչպես պարզել է KPMG-ի հատուկ աուդիտը, Wirecard-ի երկարամյա աուդիտորը EY-ը չի կարողացել ստուգել կանխիկ պահուստների առկայությունը։ KPMG-ն չկարողացավ ստուգել Wirecard-ի շահույթի մեծ մասը 2016-ից 2018 թվականներին որպես իր աուդիտի մաս՝ Wirecard-ի և նրա գործընկերների համագործակցության բացակայության պատճառով։ Հատուկ աուդիտի ընթացքում Wirecard-ը ապակողմնորոշիչ հայտարարություններ է արել ներդրողներին, ինչը հանգեցրել է քրեական հետաքննության այն բանից հետո, երբ BaFin-ի կողմից բողոք է ուղարկվել դատախազներին։

Մատնիչը խմբագրել

2021 թվականի մայիսի 20-ին պարզվեց որ Financial Times-ին խարդախությունը բացահայտող փաստաթղթեր տրամադրած անձը Սինգապուրում գտնվող Wirecard-ի ավագ իրավախորհրդատու Պավ Գիլն է, ով զբաղվում էր Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Wirecard-ի բիզնեսի և գործառնությունների բոլոր իրավական ասպեկտներով ։

Հետևանքները խմբագրել

2023 թվականի հունիսին Սինգապուրի նահանգային դատարանը Wirecard-ի միջազգային ֆինանսական մենեջեր Ջեյմս Ուարդհանային դատապարտեց 21 ամսվա, իսկ Wirecard Asia-ի ֆինանսական բաժնի ղեկավար Չայ Աի Լիմին՝ 10 ամսվա ազատազրկման[26]։

2023 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգների Նյու Յորքի Հարավային շրջանի շրջանային դատարանը իսրայելական հետախուզական ընկերության հիմնադիր Ավիրամ Ազարիին դատապարտեց 80 ամսվա ազատազրկման, ինչպես նաև նրա հաքերային գործունեությունից ստացված հասույթի բռնագանձման։ Ինչ վերաբերում է Wirecard-ի դեմ քննադատություններին, ապա մի շարք փոքր ներդրողներ երկար ժամանակ միանալով ինչպես այլ ընկերությունների, այնպես էլ կարգավորող մարմնի մեղադրանքներին՝ կարճ վաճառողների և շուկայի մանիպուլյացիայի դեմ։ Softbank-ը ներդրում էր կատարել Wirecard-ում 900 մլն եվրո կանխիկի ներդրմամբ 2019 թվականին, ընկերության ձախողումը հրապարակվելուց հետո Softbank-ի ղեկավարները մեղադրեցին աուդիտին և հայտարարեցին, որ մտադիր են դատի տալ EY-ին վնասի հատուցման համար[27]՝ միանալով աուդիտորների դեմ դատական գործողություններ սկսելու այլ կազմակերպությունների ջանքերին[28][29]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wirecard: Scandal-hit firm files for insolvency». BBC News (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  2. «Germany's beleaguered Wirecard to proceed with business after insolvency». Reuters. 2020 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  3. «Former Wirecard CEO Markus Braun arrested». Deutsche Welle. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  4. Dohms, Heinz-Roger (2017 թ․ փետրվարի 23). «Das 250-Millionen-Euro-Rätsel des Börsenwunders Wirecard» [The 250 million euro puzzle of the stock market miracle Wirecard]. Manager Magazin (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  5. Vogel, Hannes (2019 թ․ փետրվարի 18). «Warum fährt die Wirecard-Aktie Achterbahn?». ntv. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. Dörner, Astrid; Kokologiannis, Georgios; Kröner, Andreas (2018 թ․ սեպտեմբերի 5). «Commerzbank fliegt aus dem Dax, Wirecard steigt auf». Handelsblatt. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. Schnell, Christian (2019 թ․ մայիսի 14). «Ein Schritt hin zur Normalität: Wirecard zeigt technische Neuerungen» [A step towards normality: Wirecard shows technical innovations]. Handelsblatt (գերմաներեն). Verlagsgruppe Handelsblatt. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. McCrum, Dan (2019 թ․ հոկտեմբերի 15). «Wirecard's suspect accounting practices revealed». Financial Times (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  9. 9,0 9,1 McCrum, Dan (2020 թ․ հունիսի 25). «Wirecard: the timeline». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  10. Boyd, Roddy (2018 թ․ հունվարի 23). «Wirecard AG: The Great Indian Shareholder Robbery». The Foundation for Financial Journalism (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  11. McCrum, Dan (2015 թ․ ապրիլի 27). «House of Wirecard». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  12. Schuetze, Arno (2019 թ․ փետրվարի 18). «Germany bans Wirecard 'shorting' as prosecutors probe FT journalist». Reuters. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  13. Auchard, Eric (2016 թ․ մարտի 15). «Head of Germany's Wirecard rejects fraud allegations by short-seller». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  14. Hübner, Arno Schuetze, Alexander (2020 թ․ հուլիսի 21). «Wirecard hires Alix Partners for forensic investigation: sources». Reuters (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. McCrum, Dan (2018 թ․ հունվարի 25). «Revisiting Wirecard's big Indian deal». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  16. Storbeck, Olaf (2018 թ․ հոկտեմբերի 3). «Wirecard's meteoric rise prompts questions». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  17. McCrum, Dan (2015 թ․ մայիսի 5). «The strange case of Ashazi: Wirecard in Bahrain, via Singapore». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  18. McCrum, Dan (2019 թ․ հունվարի 30). «Executive at Wirecard suspected of using forged contracts». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  19. McCrum, Dan (2019 թ․ փետրվարի 7). «Wirecard: inside an accounting scandal». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  20. Ng, Jun Sen (2019 թ․ փետրվարի 8). «Police raid Wirecard entities in Singapore after reports of fraud allegations at payments giant». The Straits Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  21. Storbeck, Olaf (2020 թ․ հունիսի 28). «Germany to overhaul accounting regulation after Wirecard collapse». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  22. Iwersen, Sönke (2019 թ․ հուլիսի 21). «Wirecard erhebt schwere Anschuldigungen gegen die "Financial Times"». Handelsblatt. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  23. Steinberg, Julie (2019 թ․ հուլիսի 23). «Financial Times Hires Law Firm to Conduct Review of Wirecard Reporting». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  24. «How Wirecard fooled most of the people all of the time». The Economist. 2020 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  25. Nicola, Stefan (2020 թ․ հունիսի 24). «How German Fintech Darling Wirecard Fell From Grace». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  26. Ruehl, Mercedes (2023 թ․ հունիսի 20). «Singapore hands down first Wirecard criminal convictions». The Financial Times. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
  27. Davies, Paul (2020 թ․ նոյեմբերի 14). «SoftBank's $1 Billion Investment in Wirecard Came With a Twist – No SoftBank Cash». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  28. «Wirecard's creditors set for battle over missing billions». Straits Times. 2020 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  29. Kinder, Tabby (2020 թ․ հունիսի 29). «EY prepares for backlash over Wirecard scandal». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.