Վայրի մեղր
«Վայրի մեղր» (ռուս.՝ «Дикий мёд»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2], որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Չեբոտարյովը 1966 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Լեոնիդ Պերվոմայսկու համանուն վեպի էկրանավորումն է։
Վայրի մեղր ռուս.՝ Дикий мёд | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ և դրամա |
Թվական | 1966 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Չեբոտարյով |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Պերվոմայսկի |
Դերակատարներ | Ալլա Լարիոնովա, Վլադիմիր Սամոյլով, Վալենտին Զուբկով, Վլադիմիր Եմելյանով, Ստանիսլավ Չեկան, Yury Kireyev?, Վսևոլոդ Սաֆոնով և Նիկոլայ Պոգոդին |
Օպերատոր | Յուրի Գանտման |
Երաժշտություն | Վենիամին Բասներ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1967 թվականի հուլիսի 10-ին։
Սյուժե խմբագրել
Ֆիլմը Հայրենական մեծ պատերազմի հերոսական դրվագների ու առօրյայի, պատերազմի պայմաններում սիրո, հազիվ նշմարված ու կտրուկ ընդհատված զգացմունքի մասին է։
1943 թվական։ Ռազմական թերթի հանձնարարությամբ ֆոտոլրագրող Վարվառա Կնյաժիչը մեկնում է առաջնագիծ, որպեսզի մի քանի լուսանկար անի խոցված գերմանական հզոր «Վագր» տանկից։ Մարտական պայմաններում նա ստիպված է լինում բախվել սպաների և ենթակաների բարդ հարաբերություններին։
Վարվառային հաջողվում է հասնել դաժան ու անարդար դատավճռի չեղարկմանը, որը տրիբունալի կողմից կայացվել է մարտի դաշտից «Վագրերից» փախած զրահահար հրաձիգ Ֆեդյակին։ Ավելի ուշ մարտի ժամանակ տրիբունալի մայորը, որը նրան դատապարտել էր, Ֆեդյակի հետ հայտնվում է նույն խրամատում։
Լրագրողական առաջադրանքի կատարման ժամանակ Վարյան հայտնվում է մահվանից ընդամենը երկու քայլ հեռավորության վրա։ Բայց հենց այստեղ է, որ նրան վիճակված է գտնել իր սերը։ Ծանոթության կարճ ժամանակվա ընթացքում նա խորը զգացմունք է տածում խիզախ գնդապետ Լաժեչնիկովի նկատմամբ, որը Ֆեդյակի հետ հերոսաբար զոհվում է կարճ ժամանակ հետո տեղի ունեցած մարտում։
Դերերում խմբագրել
- Ալլա Լարիոնովա – Վարվառա Կնյաժիչ, ռազմական թղթակից
- Վլադիմիր Սամոյլով – Լաժեչնիկով, գնդապետ
- Վլադիմիր Եմելյանով – Ռոդիոն Պավլովիչ Կոստեցկի, գեներալ-մայոր
- Գուրգեն Թոնունց – Գուլոյան, զրահահար հրաձիգ
- Վալենտին Զուբկով – Սերբին, մայոր
- Լև Իվանով – Ալեքսեյ Պետրովիչ Սավիչև, գեներալ
- Ստանիսլավ Չեկան – Ֆեոդոր Սավվիչ Ֆեդյակ, զրահահար հրաձիգ
- Յուրի Կիրեև – Կուստով, տանկիստ
- Վիկտոր Ֆայնլեյբ – Շրայբման, զրահահար հրաձիգ
- Վսևոլոդ Սաֆոնով – Սաշա, Վարբառայի ամուսինը, երկրաբան
- Նիկոլայ Պոգոդին – Ժուկ, կապիտան
- Ալեքսանդր Լեբեդև – Վասկով, վարորդ
- Վիկտոր Ուրալսկի – Կուկուրեչնի, լեյտենանտ
- Վալենտինա Անանինա – ռազմական կարգավորող
- Պավել Վիննիկ – երկրաբան
- Եվգենի Ժարիկով – էպիզոդ
- Վիկտոր Կոլպակով – Զուբարև, զինվոր
- Գենադի Կրաշենիննիկով – Վանյա, Կոստեցկու ադյուտանտ
- Դմիտրի Մասանով – Անդրեյ Իգնատևիչ, դիվիզիայի հրամանատար, գնդապետ
- Մարգարիտա Մերինո – էպիզոդ
- Նոդար Մղալոբլիշվիլին – զինվորական բլինդաժում
- Վլադիմիր Մարենկով – Գրիցայ, սերժանտ
- Յուրի Մարտինով – գերեվարված գերմանացի
- Ռադներ Մուրատով – ռազմական բժիշկ
- Դանիիլ Նետրեբին – կապիտան Մուրաշկո, հետախույզ
- Լև Պոլյակով – երկրաբանական արշավախմբի պետ
- Պյոտր Սավին – Զուբչենկո, զինվոր
- Նիկոլայ Սմորչկով – Օռլով, զրահահար հրաձիգ
- Թամարա Սովչին – բուժքույր
- Վլադիմիր Տիկկե – Պետրիչենկո, Սավիչևի ադյուտանտ
- Վլադիմիր Ֆերապոնտով – Վոլոդյա, տանկիստ
- Սերգեյ Յուրտայկին – երկրաբան
- Ելենա Ստրոևա – էպիզոդ
Ֆիլմը եղել է Խորհրդային Միությունում 1967 թվականի վարձույթի առաջատարներից, որը դիտել է 21 500 000 հանդիսատես։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Վայրի մեղր» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Վայրի մեղր» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ խմբագրել
- «Վայրի մեղր» (1966)
- «Վայրի մեղր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում