Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ (ՎՁՏՊՔ), բազմագործառույթային միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն Վայոց ձորի մարզում (նախկինում՝ Եղեգնաձորի պետական քոլեջ)։

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ
Հիմնադրված է1971
ՏնօրենԱրգամ Դովլաթյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հասցեքաղաք Եղեգնաձոր, Սպանդարյան 3
Կայքstatecollege.am

Պատմություն խմբագրել

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը հիմնադրվել է 1971 թվականին, նախ որպես Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումի, ապա՝ Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի մասնաճյուղ։ 2001 թվականի հոկտեմբերից վերանվանվել է Եղեգնաձորի պետական քոլեջ և սկսել գործել որպես ինքնուրույն հաստատություն։ 2011 թվականին վերանվանվել է «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ[1]։ 1980 թվականին քոլեջի՝ այդ ժամանակ դեռևս Երևանի էլեկտրոմեխանիկական տեխնիկումի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն է նշանակվում Խաչանուշ Սարգսյանը[2]։ Ներկայումս քոլեջի տնօրենը Արգամ Դովլաթյանն է[3]։

Տնօրեններ խմբագրել

  • Ռեմյուր Ավագյան (1971)
  • Ֆրունզե Կարապետյան (1976)
  • Աղվան Աբրահամյան (1978)
  • Խաչանուշ Սարգսյան (1980)
  • Արգամ Դովլաթյան (2015)

Բաժիններ խմբագրել

Քոլեջում գործում են հետևյալ բաժինները՝

Միջին մասնագիտական կրթություն խմբագրել

  • Հաշվապահական հաշվառում
  • Զբոսաշրջություն
  • Իրավագիտություն
  • Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում
  • Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
  • Ֆինանսներ (հեռակա ուսուցմամբ)

Նախնական/արհեստագործական կրթություն խմբագրել

  • Գինեգործություն
  • Փայտագործություն
  • Խոհարարական գործ

Կարճաժամկետ դասընթացներ խմբագրել

  • Վարսավիրական արվեստ,                                                 
  • Վարորդական  դասընթացներ,                                                       
  • Համակարգչային օպերատորություն,
  • Կարի արտադրության տեխնոլոգիա,
  • Մատնահարդարում,
  • Խոհարարություն,
  • Ատաղձագործություն, մանրահատակագործություն,
  • Շինհարդարման աշխատանքների իրականացում։

Համագործակցության շրջանակները և իրականացրած ծրագրերը խմբագրել

  • «Փրկեցեք երեխաներին» ամերիկյան կազմակերպության եղեգնաձորյան գրասենյակ - Համակարգչային ուսուցման կենտրոնի ստեղծում;
  • Գերմանիայի մեծահասակաների ուսուցման ժողովրդական համալսարանների միության միջազգային համագործակցության  ինստիտուտ (IIZ/DVV) - «Գիդերի վերապատրաստման ծրագիր»;
  • Եղեգնաձորի զբաղվածության տարածքային կենտրոն - «Շուկայագիտության դասընթաց գործազուրկների համար»;
  • Եղեգնաձորի զբաղվածության տարածքային կենտրոն - «Խոհարարների վերապատրաստման դասընթաց» գործազուրկների համար;
  • «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամ» - Արհեստագործական ուսումնարանների և քոլեջների բարեկարգում և զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացում;
  • «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության և «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» հասարակական կազմակերպության հետ՝ «Մասնագիտական  կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում՝  Սոցիալական  ձեռնարկության ստեղծում;
  • ԱՕԱԿ հիմնադրամի հովանավորչության շնորհիվ՝  Ռոբոտաշինության լսարանի հիմնում;
  • Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ)  կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ՝ Գինեգործություն մասնագիտության հեռավար ուսուցման իրականացում;
  • Գինեգործության ոլորտում գերմանական դուալ ուսուցման համակարգի ներդրում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ ՊՈԱԿ». vayocdzorcollege.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. «State College of Eghegnadzor (Armenia)». ysc.schools.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. ՈՒՂԻՂ. Երիտասարդների աշխատանքային զբաղվածության խնդիրները Վայոց ձորի մարզում, Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին
  4. «Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ ՊՈԱԿ». vayocdzorcollege.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել