Վայմարյան հանրապետություն


Վայմարյան հանրապետություն (գերմ.՝ Weimarer Republik) Գերմանիայի ոչ պաշտոնական անվանումը 1918-ից 1933 թվականներին։ Անվանումը գալիս է Վայմար քաղաքի անվանումից, որտեղ տեղի ունեցավ առաջին սահմանադրական ժողովը։ Պաշտոնական անվանումը մնաց Գերմանական Ռայխ, որը տրվել էր 1871 թվականին։ Չնայած այն թարգմանվում էր «Գերմանական կայսրություն», Ռայխ բառը ավելի ճիշտ թարգմանվում է «պետություն», այս տերմինը ինքինին չունի միապետության հետ կապ։ Հայերենում սովորաբար երկիրը պարզապես կոչում են Գերմանիա։

Վայմարյան հանրապետություն
Deutsches Reich
9 նոյեմբեր 1918 - 24 մարտ 1933  
Քարտեզ


(1930)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բեռլին
Լեզու Գերմաներեն
Կրոն 1925 մարդահամար[1]
64.1% Բողոքական (Լյութերական, Կալվինական, Միացյալ)
32.4% Կաթոլիկ եկեղեցի
0.9% Հրեական
2.6% Այլ
Իշխանություն
Պետական կարգ 1919–30 Դաշնային
կիսանախագահական
սահմանադրական հանրապետություն
1930–33 Դե ֆակտո ավտորիտար
նախագահական հանրապետություն
Պետության գլուխ Նախագահ

Գերմանիան դե ֆակտո դարձավ հանրապետություն 1918 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Կայզեր Վիլհելմ II-ը հրաժարվեց գերմանական և պրուսական գահերից և չեղարկեց իր որդի Թագաժառանգ արքայազն Վիլհելմի ժառանգության իրավունքները և դարձավ դե յուրե հանրապետություն 1919 թվականի փետրվարին, երբ ստեղծվեց Գերմանիայի նախագահի պաշտոնը։ Ազգային ժողովը գումարվեց Վայմարյան հանրապետությունում, երբ նոր սահմանադրությունը հաստատվեց 1919 թվականի օգոստոսի 11-ին։ Տասնչորս տարվա մեջ Վայմարյան հանրապետությունը առերեսվեց բազում խնդիրների հետ, այդ թվում հիպերարժեզրկման, քաղաքական էքստրեմիզմի, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակիցների հետ հարաբերություններում։ Վերսալյան պայմանագրի հետ անհամաձայնություն, ինչպես նաև այդ պայմանագիրը ստորագրած քաղաքական գործիչների նկատմամբ անհանդուրժողականությունը բերեցին քաղաքական անկայունության։

1930 թվականից հետո Նախագահ Հինդենբուրգը վերադարձրեց կանցլերի պաշտոնը, որին հաջորդաբար նշանակվեցին Հենրիխ Բրյունինգը, Ֆրանց ֆոն Պապենը և գեներալ Կուրտ ֆոն Շլեյխերը։ Մեծ ճգնաժամը ավելի սրացավ Բրյունինքի տնտեսական քաղաքականության պատճառով` բերելով ահռելի գործազրկություն[2]։ 1933 թվականին Հինդենբուրգը կանցլեր նշանակեց Ադոլֆ Հիտլերին, քանի որ Նացիստական կուսակցությունը կառավարության կոալիցիայի մասն էր։ Նացիստներին բաժին ընկավ տաս նախարարական պորտֆելներից երկուսը։ Ֆոն Պապենը նշանակվեց փոխկանցլեր, որի նպատակն էր որպես «Գորշ կարդինալ» վերահսկողության տակ պահել Հիտլերին` լինելով սերտ հարաբերությունների մեջ Հինդենբուրգի հետ։ Ամիսների ընթացքում Ռայխստագի հրդեհի դիրեկտորիան և Արտակարգ լիազորությունների մասին օրենքը երկիրը դրեցին արտակարգ իրավիճակում` սահմանափակելով մարդու իրավունքները և ազատությունը։ Հիտլերը իր ձեռքը վերցրեց իշանությունը առանց կառավարության դիմադրության և օրենսդրական մասնակցության։ Այս իրադարձություններով ավարտվեց հանրապետությունը, քանի որ ժողովրդավարությունը վերացավ և հիմնադվեց միակուսակցական պետություն, որը կոչվեց Նացիստական Գերմանիա։

Անվանում խմբագրել

Վայմարյան հանրապետություն կոչվել է, քանի որ ժողովը, որը ընդունել է սահմանադրությունը, գումարվել է Վայմարում 1919 թվականի փետրվարի 6-ից մինչև 1919 թվականի օգոստոսի 11-ը[3], սակայն անվանումը սկսեց շրջանառվել 1933 թվականից։ 1919 թվականից 1933 թվականները նոր պետությունը ունեցել է մի քանի անվանումներ, որոնք լայնորեն կիրառվել են, այնուամենայնիվ հին «Գերմանական ռայխ»-ը (Deutsches Reich) մնաց ամենակիրառվող անվանումը Վայմարյան շրջանում[4]։ Քաղաքական աջաթևյան կողմը, որը ժխտում էր նոր ժողովրդավարական մոդելը, գերադասում էր ավանդական Ռայխ բառի կիրառումը[5]։ Կաթոլիկ կենտրոնական կուսակցությունը գերադասում էր Deutscher Volksstaat («Գերմանացի ժողովրդի պետություն») անվանումը, մինչդեռ մոդեռնիստ ձախակողմյան կանցլեր Ֆրիդրիխ Էբերտի Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը գերադասում էր Deutsche Republik («Գերմանիայի հանրապետություն») տարբերակը[5]։ 1925 թվականի դրությամբ գերմանացիների մեծ մասն օգտագործում էր Deutsche Republik տարբերակը։ Վայմարյան հանրապետություն առաջին գրավոր տերմինը գալիս է Ադոլֆ Հիտլերի ելույթի սղագրությունից 1929 թվականի փետրվարի 24-ին, ավելի ուշ այդ տերմինը օգտագործել է նույն Հիտլերը շաբաթաթերթի հոդվածում[4]։ Միայն 1930-ական թվականներին տերմինը սկսվեց լայնորեն կիրառվել Գերմանիայում և նրա սահմաններից դուրս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Volume 6. Weimar Germany, 1918/19–1933 Population by Religious Denomination (1910-1939) Sozialgeschichtliches Arbeitsbuch, Volume III, Materialien zur Statistik des Deutschen Reiches 1914-1945, edited by Dietmar Petzina, Werner Abelshauser, and Anselm Faust. Munich: Verlag C.H. Beck, 1978, p. 31. Translation: Fred Reuss.
  2. Büttner, Ursula Weimar: die überforderte Republik, Klett-Cotta, 2008, 978-3-608-94308-5, p. 424
  3. «Weimar Republic». Encyclopedia Britannica. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  4. 4,0 4,1 Eva-Maria Schnurr (2014 թ․ սեպտեմբեր). «Der Name des Feindes: Warum heißt der erste deutsche Demokratie eigentlich "Weimarer Republik?"». 5/2014 (Der Spiegel - Geschichte 3 Hausmitteilung 137 Impressum ed.). Der Spiegel: 20. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. 5,0 5,1 Սեբաստիան Ուլրիխ as quoted by Eva-Maria Schnurr [in գերմաներեն] (2014 թ․ սեպտեմբեր). «Der Name des Feindes: Warum heißt der erste deutsche Demokratie eigentlich "Weimarer Republik?"». 5/2014 (Der Spiegel - Geschichte 3 Hausmitteilung 137 Impressum ed.). Der Spiegel: 20. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)