«Վաղ, վաղ առավոտ...» (ռուս.՝ «Раннее, раннее утро»), 1983 թվականի խորհրդային հեռուստաֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Վալերի Խարչենկոն Վալենտինա Օսեևայի «Դինկա» վիպակի մոտիվներով։

Վաղ, վաղ առավոտ
Երկիր ԽՍՀՄ
ՀիմքԴինկա
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎալերի Խարչենկո
Սցենարի հեղինակԱրկադի Ինին
ՕպերատորՖելիքս Քեֆչիյան
ԿինոընկերությունԷկրան

Սյուժե խմբագրել

Ֆիլմը Վալենտինա Օսեևայի վեպի երկրորդ էկրանավորումն է։ Սա հեղափոխականի դստեր և ցարական Ռուսաստանի բանվոր տղայի բարեկամության պատմություն է։ Իրադարձությունները տեղի են ունենում 1910 թվականին Վոլգայի ափին՝ Սամարայի մոտ գտնվող ամառանոցում, որտեղ շատ բան է հիշեցնում ատաման Ստեպան Ռազինի, հին էրզյան ժողովրդի մասին։

Փրկելով լորտուին՝ Դինկան ընկնում է գետը և նրան փրկում է Լյոնկա անունով մի տղա, որը լողում է բարժայով։ Այդպես սկսվում է նրանց բարեկամությունը։ Դինկայի շնորհիվ տղային հաջողվում է փախչել դաժան ու ագահ խորթ հորից՝ Գորդեյ Լուկիչից, որը բարժայի տերն է, որտեղ Լյոնկան անխնա շահագործվում էր, ենթարկվում ծեծի ու նվաստացման։ Դինկան օգնում է իր Փրկչին ինչպես կարող է. օգնում է նրան շուկայում ձուկ վաճառել, գաղտնի տանից մթերք է բերում, փորձում է գումար վաստակել՝ երգեհոնիկի նվագակցությամվ երգեր կատարելով։ Լյոնկան աղջկան հայտնում է իր գաղտնիքներ. ցույց է տալիս Ստեպան Ռազինի քարափը և քարանձավը, որտեղ նա թաքնվում է իր խորթ հորից։ Բացատրում է ատամանի «Сарынь на кичку» մարտական մականունը։

Լյոնկան ծանոթանում է ուսանող Ստեպանի հետ, որը թռուցիկներ է տարածում։ Ինչպես հետո պարզվում է, թռուցիկները տպում են Սամարայի տպարանում, որտեղ աշխատում է Դինկայի մայրը։ Լյոնկայի սրամտությունն ու հնարամտությունը Ստեպանին թույլ է տալիս խուսափել դատարանից և բանտից։ Ստեպանն ու Լյոնկան օգնում են փախչել քննչական բանտից Ալեքսանդր Արսենևվին՝ Դինկայի հորը։ Դրանից հետո Արսենևների ընտանիքը որոշում է որդեգրել Լյոնկային։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմը բավականին շատ է տարբերվում վիպակից։ Աղբյուրի համաձայն՝ Լյոնկան չի մասնակցել հոր՝ Դինկայի փախուստի կազմակերպմանը։ Բացակայում են մի քանի կարևոր կերպարներ։ Օրինակ, ֆիլմում չի հիշատակվում Կատյան՝ Դինկայի մորաքույրը, որը վիպակում կարևոր դեր է կատարում։

Դերերում խմբագրել

  • Նինա Գոմիաշվիլի – Նադեժդա Արսենևա (Դինկա)
  • Անդրեյ Խրենով – Լյոնկա
  • Իննա Ֆոկինա – Ալինա
  • Սոնյա Ջիշկարիանի – Մուկ (Անժելա), Արսենև քույրերից միջնեկը
  • Արչիլ Գոմիաշվիլի – Գորդեյ Լուկին / ոստիկանը 3-րդ սերիայում
  • Ալեքսանդր Միխայլով – Ալեքսանդր Արսենև
  • Կլարա Բելովա – Մարինա
  • Տատյանա Կրավչենկո – Լիզա (լուսագրերում՝ Տատյանա Յակովլևա)
  • Վլադիմիր Անտոնիկ – Կոստյա
  • Եվգենի Լեբեդև – Կոստյա
  • Ալեքսանդր Ֆիլիպենկո – Մերկուրի
  • Նատալյա Վիլկինա – Պոլինա Կրաչկովսկայա
  • Անատոլի Կալմիկով – Ստեպան
  • Վլադիմիր Կաշպուր – Պետրովիչ
  • Էլեոնորա Իլչենկո
  • Վիկտոր Պավլովսկի – գրքեր վաճառող

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Վալերի Խարչենկո
  • Սցենար՝ Արկադի Ինին, Վալերի Խարչենկո
  • Օպերատոր՝ Ֆելիքս Քեֆչիյան
  • Կոմպոզիտորներ՝ Անդրեյ Լեդենև, Ռոման Լեդենև
  • Բեմադրող նկարիչ՝ Ալեքսանդրա Կոնարդովա

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել