Վաղեսի ջրանցույց (հունարեն՝ Υδραγωγείο του Δύναμο, ներկայումս՝ Բոզդողան ջրանցույց (թուրքերեն՝ Bozdoğan Kemeri), ջրանցույց, որը կառուցվել է 368-375 թվականներին կայսր Վաղեսի օրոք և Կոստանդնուպոլսի ջրամատակարարման համակարգի մի մասն է կազմել։ Միացնում է քաղաքային երկու բլուրներ։ Նախնական չափերն էին՝ երկարությունը՝ 1000 մետր, բարձրությունը՝ 26։ Այժմ պահպանվել է 971 մ երկարությունից, որն ունի 20 մ բարձրություն (հողի բարձրացման հաշվին)։ Կառուցման ժամանակ օգտագործվել են Քաղկեդոնի պարիսպների քարերը։ Ջրանցույցի վրա տեղադրված խողովակներով, ընդհուպ 19-րդ դարի կեսը քաղաքին ջուր էր մատակարարվում[2][3]։

Վաղեսի ջրանցույց
Երկիր Թուրքիա[1]
ՏեղանքՖաթիհ[1], Ստամբուլի մարզ և Ստամբուլ
ՏեսակRoman aqueduct?, տեսարժան վայր և ժառանգություն
Քարտեզ
Քարտեզ
Վաղեսի ջրանցույց

Այժմ ջրանցույցը համարվում է քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկը, նրա տակով անցնում է կենտրոնական Աթաթուրքի բուլվարը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Mamboury, Ernest (1953). The Tourists' Istanbul. Istanbul: Çituri Biraderler Basımevi.
  3. «Aqueduct of Valens». The Byzantine Legacy (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Valens Aqueduct». istanbultourstudio.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.