Վաղարշակ Նորենց

հայ արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Վաղարշակ Նորենց (Վաղարշակ Տոնապետի Երիցյան, սեպտեմբերի 13, 1903(1903-09-13) - հունվարի 20, 1973(1973-01-20)), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1932 թվականից։

Վաղարշակ Նորենց
Վաղարշակ Տոնապետի Երիցյան
Ծնվել է1903 սեպտեմբերի 13
Վախճանվել էհունվարի 20, 1973(1973-01-20) (տարիքը 69)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունթարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Վաղարշակ Նորենց Վիքիքաղվածքում
Վաղարշակ Նորենց Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սասունի գավառի Շենիկ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Շենիկի և Իշխանաձորի դպրոցներում։ 1916 թվականին, փրկվելով կոտորածներից, անցել է Անդրկովկաս և ապրել Թիֆլիսի որբանոցներում։ Սովորել է Թիֆլիսի հայկական գիմնազիայում և Ներսիսյան դպրոցում։

Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1917 թվականին, Թիֆլիսի «Հայաստան» թերթում։ Վաղարշակ Նորենցի առաջին ժողովածուն («Օրերի ճամփին», 1925) արժանացել է Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարիատի գրական մրցանակին (Տիգրան Կամսարականի հատկացրած)։ 1925 թվականին մասնակցել է Հայաստանի պրոլետարական գրողների «Նոյեմբեր» միության հիմնադրմանը։

Գրական-ստեղծագործական կյանքին զուգընթաց պաշտոնավարել է մշակութային հաստատություններում և հասարակական կազմակերպություններում։

 
Վաղարշակ Նորենցի հուշատախտակը Երևանում

Ռուսերեն լույս են տեսել նրա «Հատընտիր» (Մոսկվա, 1936), «Լիրիկա» (Երևան, 1956), «Բանաստեղծություններ» (Մոսկվա, 1957) գրքերը։ Մահացել է Երևանում[1]։

Երկեր խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Օրերի ճամփին, հատ. 1, Դիլիջան, 1925, 152 էջ։
  • Իրիկուն (պոեմ), Պետհրատ, 1926։
  • Յերկրորդ գիրք, Յերևան, 1930, 96 էջ։
  • Լիրիկական ֆրոնտ, Յերևան, 1932, 104 էջ։
  • Նորենց Վաղարշակ, Ալազան Վահրամ, Տասներկու տարի (Սովետական Հայաստանի 1920-1932 թվականների մշակութային կյանքի նոթագրություն), Յերևան, 1933, 198 էջ։
  • Բանաստեղծություններ, Յերևան, 1936, 368 էջ։
  • Գիրք քնարական, Երևան, Հայպետհրատ, 1954, 304 էջ։
  • Ճանապարհներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 220 էջ։
  • Իմ աշխարհը, Երևան, Հայպետհրատ, 1958, 416 էջ։
  • Փշե շապիկ (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1959։
  • Պոեմներ, Երևան, Հայպետհրատ, 1960, 172 էջ։
  • Երկեր, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1963, 496 էջ։
  • Երկեր, հատ. 2. Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ 1963, 396 էջ։
  • Դարերի ավանդ (պոեմ), Երևան, «Հայաստան», 1968։
  • Հուշեր և արձագանքներ, Երևան, «Հայաստան», 1968, 404 էջ։
  • Երկերի ժողովածու, 3 հատորով, հատ. 1. Քնարերգություն, Երևան, «Հայաստան», 1971, 432 էջ։
  • Երկերի ժողովածու, 3 հատորով, հատ. 2, Երևան, «Հայաստան», 1973, 236 էջ։

Մամուլ խմբագրել

  • Հանուն «հաշտ ու խաղաղ մարդկության», «Գրական թերթ», 1969, № 1:

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ռախմանին Ս., Մոծակը, Երևան, Պետհրատ, 1928, 9 էջ։
  • Տուլյակովա Ե., Փոքրիկ ներկարարները, Երևան, Պետհրատ, 1928, 10 էջ։
  • Բագրիցկի Է., Մորդվինի աստղը, Երևան, Պետհրատ, 1932, 8 էջ։
  • Ռուտտերման Մ., Շաբաթօրյակ, Երևան, Պետհրատ, 1932, 10 էջ։
  • Վենգրով Ն., Հոկտեմբերիկյան, Երևան, Պետհրատ, 1932, 14 էջ։
  • Մայակովսկի Վ., Ինչ դառնալ, Երևան, 1933, 20 էջ։
  • Սմիրնով Ն., Պինչիկ Կոտմանի արկածները, Երևան, Պետհրատ, 1933, 104 էջ։
  • Տիխոնով Ն., Սամի Երևան, Պետհրատ, 1934, 12 էջ։
  • Աբաշիձե Իրակլի, Բանաստեղծություններ (թարգմանել են Վաղարշակ Նորենցն ու Պարույր Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1958, 151 էջ։
  • Կվիտկո Լ., Ես և իմ ձին, Երևան, Հայպետհրատ, 1963, 36 էջ։
  • Իտալիայի երեխաները (իտալացի ժամանակակից գրողների պատմնածքներ), Երևան, «Հայաստան», 1966, 244 էջ։
  • Հյուբին Ֆ., Ուրախ ժամեր, Երևան, «Հայաստան», 1970, 62 էջ։
  • Ողջույն քեզ, Հայաստան (աշխարհի բանաստեղծները Սովետական Հայաստանի մասին, գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վաղարշակ Նորենցը), Երևան, «Հայաստան», 1970, 101 էջ։

Գրականություն խմբագրել

Մամուլ խմբագրել

  • Արտաշես Քալանթարյան, Ազնիվ գիրք (գրախոսություն Վաղարշակ Նորենցի «Հուշեր և արձագանքներ գրքի ամսին»)։ «Գրական թերթ», 1969, № 3:

Աղբյուրներ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 414-415.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշակ Նորենց» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշակ Նորենց» հոդվածին։