Վաղարշակ Ղևոնդյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղևոնդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաղարշակ Հակոբի Ղևոնդյան (1922, Խաչիկ, Շարուր-Դարալագյազի գավառ - 1977), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Վաղարշակ Ղևոնդյան
Ծնվել է1922
ԾննդավայրԽաչիկ, Շարուր-Դարալագյազի գավառ
Մահացել է1977
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Վաղարշակ Ղևոնդյանը ծնվել է 1922 թվականին, Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղում։ Փոքր տարիքում ծնողների հետ տեղափոխվել է Երևան։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո, 1941 թվականին աշխատանքի է անցել Ստեփանավանի շրջանի Ագարակի դպրոցում, դասավանդել մաթեմատիկա։ Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, և չավարտած մեկնել գործող բանակ[1][2]։

Թշնամու դեմ մղված մարտերին մասնակցել է Հյուսիսային Կովկասյան ռազմաճակատի հրետանային գնդում Մոզդոկի ուղղությունում։ Ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշաններով ու մի շարք մեդալներով։ Մոզդոկի մոտ տեղի ունեցած մարտերից մեկում ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո զորացրվել է բանակից[1]։

Վերադառնալով Երևան, շարունակել է ուսումը։ Ավարտել է մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, 1945-1954 թվականներին աշխատանքի է անցել Մալիշկա գյուղի դպրոցում, որպես դպրոցի տնօրեն և Հոկտեմբերյանի շրջկենտրոնում։ 1954 թվականից աշխատել է Երևանի Օրջոնիկիձեի շրջանի տարբեր դպրոցներում, դասավանդել է մաթեմատիկա, եղել է նաև Երևանի № 160 միջնակարգ դպրոցի ուսմասվար։ Պարգևատրվել է շքանշաններով և մարտական մեդալներով[1]։

Վաղարշակ Ղևոնդյանը մահացել է 1977 թվականին։ Թաղված է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը[3]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. «ՂԵՎՈՆԴՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲԻ». ԶԱՆԳԵԶՈՒ- (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 4. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. «The memorial of Ghevondyan Vagharshak (Վաղարշակ Ղեվոնդյան Հակոբի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.