Վահրամ Սվաճյան

կոմպոզիտոր

Վահրամ Սվաճյան (1871 - 1943), ֆրանսահայ[1] կոմպոզիտոր, դաշնակահար։

Վահրամ Սվաճյան
Ծնվել է1871
Մահացել է1943
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար

Կենսագրություն խմբագրել

Վահրամ Սվաճյանը ծնվել է 1871 թվականին։

Ստեղծագործության մեջ գերակշռում են դաշնամուրային երկերը՝ պրելյուդներ, նոկտյուռններ, վարիացիաներ, որոնք աչքի են ընկնում ֆրանսիական իմպրեսիոնիզմի ոճական արտահայտչական առանձնահատկություններով, իսկ 22 պարերը՝ ազգային ժողովրդական երաժշտության տարրերի ինքնատիպ օգտագործմամբ։ Եվրոպացի և հայ բանաստեղծների խոսքերով գրած ռոմանսներն արտահայտչաձևերի հոգեբանական խորությամբ, հնչերանգների թարմությամբ, նվագակցության դրամատուրգիական ամբողջականությամբ ուշագրավ էջ են բացել հայ երգարվեստում։ Գրել է նաև տրիո, կվարտետ, կվինտետ, պոեմ՝ նվագախմբի համար, և այլ գործեր։

Վահրամ Սվաճյանը մահացել է 1943 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։